• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելություն կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ
24․01.2018թ.

Վայոց ձորի Խաչիկ գյուղի միջնակարգ դպրոցի սովորողների 10 հոգիանոց խումբը (հավելված 1) 2018թ. հունվարի 25-26-ին հյուրընկալվում է կրթահամալիրում՝ մասնակցելու հունվարյան նախագծային ճամբարին, ուսումնական իսկական հարսանիքին: Ընդունելությունը՝ որպես ուսումնական նախագիծ, կազմակերպելու նպատակով.

  1. Ընդունելության պատասխանատու ճանաչել Անահիտ Մելքոնյանին և Քոլեջի սովորողներին․
  2. ընդունել ի գիտություն պատասխանատուի ներկայացրած ընդունելության ծրագիրը (հավելված 2).
  3. մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի հարավային կացարանում. պատասխանատու՝ Շամիրամ Պողոսյան․
  4. սնունդը` նախաճաշ և ընթրիք՝ յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով, կազմակերպել Հարավային դպրոց-պարտեզի խոհանոցում, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի․
  5. ընդունելության ծրագրի ամենօրյա լուսաբանումը ուսումնական աշխատանք համարել «ԱՐՏբզզան» ռադիոյի համար. պատասխանատու՝ Անահիտ Մելքոնյան և ընկերներ․
  6. հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1
Վայոց ձորի Խաչիկ գյուղի միջնակարգ դպրոց
Ցուցակ

  1. Առաքելյան Բելա - դասավանդող
  2. Ներսիսյան Մերի - 10-րդ դաս․
  3. Ասատրյան Գայանե - 10-րդ դաս․
  4. Սարգսյան Լիանա - 10-րդ դաս․
  5. Սարգսյան Անուշ - 10-րդ դաս․
  6. Զաքարյան Անահիտ - 9-րդ դաս․
  7. Հարությունյան Մարիա - 9-րդ դաս․
  8. Օհանյան Անի - 9-րդ դաս․
  9. Զաքարյան Լիլիթ - 9-րդ դաս․
  10. Ներսիսյան Մարի - 9-րդ դաս․