• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Հեղինակային կրթական ծրագիր 2018թ.

Ստեղծողի մոբիլ դպրոց։
Ստեղծագործ անհատի կրթական պատվեր, անհատի օժտվածության զարգացման հանրակրթական բաց համակարգ։ Հեղինակային կրթական ծրագիրը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, անհատական թվային միջոցներով

1. Հեղինակային կրթական ծրագրերի լրամշակման, իրականացման, տարածման՝ մանկավարժական աշխատողների  և սովորողների կարողությունների զարգացման բաց համակարգ

  • Հեղինակային կրթական ծրագրերի լրամշակում, ուսումնական նախագծերի մշակում։
    2018-2019 ուսումնական տարվա օրացույցի մշակում։
    2018-2019 ուսումնական տարվա ուսումնական պլաններ՝ ուսումնական չորս շրջանների համար։ Դրանց կազմակերպման պայմանների, կարգերի լրամշակում։ 1-12-րդ դասարանում սովորողների, դասավանդողների  անհատական պլաններ ըստ ուսումնական շրջանների։
    Նախագծային-ճամբարային ուսուցման հունվարյան, հունիսյան ուսումնական շրջանների բովանդակության-կազմակերպման մշակում։
    Հեղինակային կրթական ծրագրի սովորողի-աշխատողի ընդունելության բաց համակարգի լրամշակում։ 
    Ուսումնական տարաբնույթ, տարաժամկետ, տարատարիք նախագծերի մշակում, այդ թվում՝ նաև հանրակրթական ծրագրում թվային նոր գործիքների, նոր ծրագրերի յուրացման-ներդրման, բլոգային ուսուցման նախագծեր։
    Հանրակրթության ներառականության ապահովման հեղինակային միջավայրի մշակման նախագծեր։
    Գնահատման նոր գործիքներ և ցուցանիշներ. գնահատման համակարգում ինքնագնահատման ամբողջական մոդելի ներդրում։
    «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» ուսումնական նախագծերի մշակում։
    Արտադրությամբ (գործուն) ուսուցման միջավայրի զարգացում, արտադրությամբ ուսուցման նախագծերի մշակում։ Սովորողների, ուսուցիչների տեխնոլոգիական հմտությունների անընդհատ զարգացում։
    Գործուն հայրենագիտություն, քաղաքացիական կրթություն։
    Հայրենագիտական-բնապահպանական ճամփորդությունների կազմակերպման ուղեցույցների, երթուղիների մշակում։
    Սովորողի հնարավորություններին համապատասխան՝ մասնագիտական կարողությունների ձևավորում և զարգացում կրթահամալիրի ուսումնական կենտրոններում։
    Ֆիզիկական կրթության և անվտանգ կենսագործունեության կարողությունների և հմտությունների ձևավորման և զարգացման հանրակրթական համակարգի զարգացում։
    Տեխնոլոգիական հանրակրթության բաց կենտրոնի կազմակերպում։
    Կրթահամալիրի մեդիագրադարանի զարգացում։ 
  • 1-12-րդ դասարանի սովորողի հեռավար ուսուցման ծրագրերի մշակում։
    Ուսուցման հեռավար ձև ընտրած սովորողների առաջադրանքների  գրանցման, տեսադասերի կազմակերպման կարգերի լրամշակում-կազմակերպում։
    Հեռավար ուսուցման առարկայական-նախագծային փաթեթների մշակում։
  • Ուսումնական կյանքի ծիսականացումը՝ ընդհանուր պարապմունքը, հանրակրթական ստուգատեսը, ուսումնական ճամբարը, ուսումնական ծեսերի նախագծերը, ուսումնական բաց նախագծերը՝ կրթական տեխնոլոգիաներ։
    Ուսումնական ծիսական  նախագծերի մշակում-իրականացում-տարածում։
    Ավանդական ծեսերի յուրացում և հանրային կյանքում դրանց նորացում՝ որպես ուսումնական նախագծերի մշակման-իրականացման արդյունք։
  • Մանկավարժական նորարարության, հեղինակային կրթական ծրագրի տարածման բաց համակարգի ստեղծում-գործարկում։
    Մանկավարժական աշխատողների շուրջտարյա բաց դպրոցի ծրագրերի ստեղծում-կազմակերպում։
    Ատեստավորվող ուսուցիչների վերապատրաստում։
    «Իմացումի հրճվանք», մայրենիի, օտար լեզուների, հասարակագիտական լաբորատորիաների գործունեություն։
    Կրթահամալիրում մենթոր (վերապատրաստող, խորհրդատու) ուսուցիչների լաբորատորիայի գործունեություն։ 
    Մանկավարժական նորարարության տարածման «Բարեկամություն» ճամբարի, կրթահամալիր դիմող մասնագետների ամենամսյա վերապատրաստումների, հանրապետության, Արցախի, Վրաստանի հանրակրթական դպրոցների ուսուցիչների, ղեկավար աշխատողների վերապատրաստումների ծրագրերի մշակում-կազմակերպում։
  • Հեղինակային կրթական ծրագրի գործընկեր դպրոց-պարտեզների ցանցի ստեղծում։
    Գործընկեր դպրոցների ընտրության նախագծերի մշակում։
    «Ուսումնական Գյումրի», «Ուսումնական Արագածոտն» նախագծերով կրթական ծրագրի փոխանցման-տարածման, մեդիահմտությունների, նախագծային ուսուցման կազմակերպման հմտությունների փոխանցման «Սովորող-սովորեցնող» ենթանախագծեր. գործընկեր դպրոցների ցանցի ստեղծման համար ուսումնական նյութերի փաթեթի որոշում, գործընկերության մեկնարկ։ Վայոց ձորի մարզում խոշորացված համայնքում հանրակրթության կազմակերպման աջակցություն։
  • Հեղինակային կրթական ծրագրի զարգացման արդյունքում՝ կրթահամալիրի կանոնադրության փոփոխությունների առաջարկության մշակում։

2. Մանկավարժական նորարության փոխանակման, հեղինակային կրթական ծրագրի տարածման հեռավար-առկա դպրոց։ Անհատի օժտվածության զարգացման բաց համակարգ

  • Հանրակրթական առցանց ֆլեշմոբները՝ մանկավարժական տեխնոլոգիա, սովորողների օժտվածության զարգացման գործիք։
    Ֆլեշմոբներ՝ ըստ ուսումնական օրացույցի։ Սովորողի նախասիրության զարգացման, լրացուցիչ ուսուցման պարբերական հեռավար-առցանց ուսումնական աշխատանք։
  • Հանրակրթական բաց ստուգատեսներ, ճամբարներ։
    Ամենամյա Բանգլադեշյան հունվարյան պլեներ՝ 10-րդ Հանրակրթական Դիջիթեք 2018՝ թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ, 5-րդ բնագիտատեխնիկական ստուգատեսներ, 5-րդ ձմեռային մարզական խաղեր։
    Ամենամյա «Կարդում ենք» ստուգատես
    «Ձոն» տեխնոլոգիական ստուգատես
    14-րդ «Տիգրան Հայրապետյան 2018» հասարակագիտական-լրագրողական ստուգատես
    8-րդ Հանրակրթական էկոտուր 2018
    Ամենամյա Բանգլադեշյան հունիսյան պլեներ՝ 4-րդ Արտ-միջավայր 2018, 9-րդ կինո-ֆոտոփառատոն, 10-րդ երաժշտական փառատոն, 8-րդ «Անտիվիրուս Կոմիտաս», 8-րդ թատերական փառատոն, 7-րդ թարգմանչաց ստուգատես։
    «Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբ-կամավորական աշխատանքների ծառայություն» կազմակերպության աջակցությամբ հայ-բելգիական ամենամյա երկրորդ ճամբար։
    Ազգագրական պատանեկան ամենամյա բաց ճամբարներ Գյումրիում, Թալինում։
    5-րդ «Վահան Ասատրյան» մարզական ստուգատես
    Ռազմամարզական ձմեռային, գարնանային, ամառային, աշնանային խաղեր, ճամբարներ։
    Տարատարիք սովորողների ստուգատեսային ճամբարներ ՀՀ մարզերում, Արցախում, Վրաստանում։
    Կրթական փոխանակումների նախագծերի իրականացում։ Համատեղ բնապահպանական, մշակութային, ազգագրական, հայրենագիտական, ընթերցողական, տեխնոլոգիական, պլեներների, այլ նախագծերի մշակում և իրականացում։
    Գյումրիում վրացերենի ուսուցման դասընթացի մեկնարկ կրթահամալիրի վրացախոսների ակումբի աջակցությամբ։
    Հայաստանում Վրաստանի դեսպանատան, Վրաստանի գործընկեր դպրոցների, պետական և հասարակական կազմակերպությունների աջակցությամբ հայ-վրացական ուսումնական նոր նախագծեր, դրանցում Սամցխե-Ջավախքի, Ծալկայի հայկական դպրոցների սովորողների-ուսուցիչների ներառում։
    Պատանեկան ամենամյա ազգագրական բաց ճամբարի համատեղ կազմակերպում։ 
  • Նախասիրությունների զարգացման բաց ակումբներ։
    Համերգների, ցուցադրությունների, պլեներների, մրցաշարերի, ստեղծագործական բաց հավաքների կազմակերպման ակումբային նախագծեր։
    Հոգևոր, ժողովրդական երգերի տարածում ուսուցչական, պատանեկան, մանկական երգչախմբերի միջոցով։
    Ուսուցչանկան, պատանեկան, մանկական, երգչախմբերի, գործիքային խմբերի գործունեություն։
    Ուսումնական կայք, ենթակայքեր, կրթահամալիրային, դպրոցական, դասարանական, խմբային TV, ռադիո-ների, պատանեկան խմբագրությունների գործունեություն, կրթահամալիրի ուսումնական լրատվական կենտրոն։
  • Հեղինակային կրթական ծրագրի ներկայացման նախագծեր։
    Հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների մայիսյան ամենամյա 13-րդ հավաք։
    Հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների ամենամյա 13-րդ սեպտեմբերյան հավաք
    «Գեղարվեստը կրթահամալիրում» ամենամյա ճամփորդական համերգ-ցուցադրություններ։

3. Աջակցություն կրթահամալիրում լրացուցիչ կրթության ծրագրերի իրականացմանը, ընդարձակմանը։ Աջակցություն կրթահամալիրի կրտսեր դպրոցների և քոլեջի կազմում գործող նախակրթարանների պահպանությանը։ Հեղինակային նախադպրոցական կրթական ծրագրի տարածում

  • Լրացուցիչ կրթության ծրագրերի, նախագծերի մշակում։
    Լրացուցիչ կրթության՝ տեխնիկական ստեղծագործության, կերպարվեստի-տեխնոլոգիական, մարզական, այլ խմբերի գործունեություն։ Լրացուցիչ կրթության համերգներ, ցուցադրություններ, մրցումներ։
  • Ծրագրի 2-5 տարեկանների խմբերի պահպանություն։
    2-4 տարեկանների ինքնուրույնացման, տեխնոլոգիական, այդ թվում՝ մեդիա, հմտությունների ձևավորման, սոցիալականացման, միջավայրի և գիտելիքների ինքնուրույն յուրացման ուսումնական նախագծերի, նյութերի
    ուսումնական ժողովածուների ստեղծում։
    «Պարտեզ ընտանիքում» նախագիծ։
    2-5 տարեկանների դաստիարակների լաբորատորիա, ամենշաբաթյա պարապմունքներ։ 
  • Հեղինակային ծրագրով գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանցի ստեղծմանն ուղղված աշխատանքներ։
    «Բարեկամություն» ճամբարի շրջանակում հանրապետության, Արցախի, Վրաստանի նախադպրոցական հաստատությունների ղեկավար և մանկավարժական աշխատողների ամենամսյա վերապատրաստումներ նախադպրոցական կրթության կազմակերպման նոր միջավայրում։
    Մանկական համայնքային ծեսեր Երևանում, Աշտարակում։
    Նախադպրոցական հաստատությունների դաստիարակների, ղեկավարների մասնակցություն կրթահամալիրում 2018թ. կազմակերպվող ստեղծագործական հավաքներին, ստուգատեսներին, ուսումնական նախագծերին:
    Հեղինակային նախադպրոցական կրթական ծրագրի նոր պատվիրատուների, շահառուների հետ ծրագրի տարածում։

Ծրագիրը՝ ընդարձակ

2018թ. հունվարի 31-ին  կնքված N Ա-9.6.1/17 պայմանագրի հավելվածը