• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Ընդունելություն կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ
12․01.2018թ.

Վրաստանի Լանչխութի շրջանի Չիբաթիի միջնակարգ դպրոցի, Բաթումիի Ապագայի դպրոցի և Բոլնիսիի մասնավոր դպրոցի  սովորողների 20 հոգիանոց խումբը Վրաստանի տարվա լավագույն ուսուցիչ Լադո Ափխազավայի ղեկավարությամբ 2018թ. հունվարի 15-20-ը հյուրընկալվում է կրթահամալիրում՝ մասնակցելու հունվարյան նախագծային ճամբարին: Ընդունելությունը՝ որպես ուսումնական նախագիծ, կազմակերպելու նպատակով.

  1. նախագծի պատասխանատու ճանաչել կրթահամալիրի դասավանդողներ  Ռինա Շագինյանին, Նարինե Բարսեղյանին, ավագ դպրոցի սովորողներին․
  2. ընդունել ի գիտություն պատասխանատուների ներկայացրած աշխատակարգը (հավելված 1).
  3. մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի արևմտյան կացարանում. պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան․
  4. սնունդը` նախաճաշ և ընթրիք՝ յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով, կազմակերպել Արևմտյան դպրոց-պարտեզի խոհանոցում, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի․
  5. ճամբարի, ընդունելության ծրագրի լուսաբանումը ճամբարականների համար ուսումնական աշխատանք է. պատասխանատու՝ Ռինա Շագինյան, Նարինե Բարսեղյան.
  6. երգուսուցման պատասխանատու՝ Աննա Երիցյան,տեխնոլոգիական պարապմունք՝ Անի Հովհաննիսյան,մարզական պարապմունքների կազմակերպմումը՝ Միքայել Ղազարյանի
  7. հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`     Ա. Բլեյան