• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

«Ձմեռ պապ 2018». պարգևատրման մասին

ՀՐԱՄԱՆ
29․12․2017թ.

Որպես Ձմեռ պապի մրցանակ, ներքոնշյալ աշխատողներին պարգևատրել 60.000-ական դրամով, սովորողներին՝ 30․000 դրամով: Վճարումը կատարել կրթահամալիրի 2017թ. պարգևատրման ֆոնդի միջոցներից:

  1. Քոլեջի ջեռուցման համակարգի օպերատիվ լուծումների-նախաձեռնության համար՝ Գևորգ Հակոբյանին
  2. Ուսուցչի նոր օրագրի համար՝ Մարիետ Սիմոնյանին
  3. Մանկավարժության նորարարության տարածման «Բարեկամություն» ճամբարի համար՝ Հերմինե Անտոնյանին
  4. Անփորձանք ուրախ ավտոբուս 2017-ի համար՝ Լուսինե Մամիկոնյանին
  5. Կրթահամալիրի ներքին և ինտերնետ նոր ցանցի համար՝ Տիգրան Պարսիլյանին, Սեն Միքայելյանին
  6. 2017-ի իր օբյեկտիվի (ֆոտոլուսաբանման) համար՝ Նունե Խաչիկօղլյանին
  7. Ամանորի համերգների համար՝ Հասմիկ Մաթևոսյանին, Մարինե Ոսկանյանին, Սոֆյա Գրիգորյանին, Լիլիթ Առաքելյանին
  8. Շուրջտարյա հակաբացիլ-համերգների համակարգման համար՝ Սվետա Ճաղարյանին
  9. Դեպի Ջավախքի բարձունքներ՝ Աբուլ, Թմբկաբերդ, արշավների կազմակերպման համար՝ Արման Երանոսյանին
  10. Կրթահամալիրի ամենաարշավող դասավանդողը լինելու համար (Աբուլ, Թմբկաբերդ, Աժդահակ, Արագած երեք անգամ, որից մեկը երկու գագաթով, Արայի լեռ, Արտենի, հեծանվարշավ Օշական, Մարգարա, ներքաղաքային)՝ Հասմիկ Սիմոնյանին
  11. «Դպրոցը ամանորի բաց արվեստանոց» նախագծի համար՝ Տաթև Աթոյանին
  12. Կրթահամալիրի պարերգերով շռնդալից մուտքի համար՝ Աննա Երիցյանին
  13. Կրթահամալիրի երգչախմբով շռնդալից մուտքի համար՝ Անի Նավասարդյանին
  14. Հանրապետության նախադպրոցական հաստատությունների աշխատողներին խմբերում ներառելու-վերապատրաստումների կազմակերպման-լուսաբանման համար՝ Աննա Հայրոյանին, Սաթեն Քարաջյանին, Մարգարիտ Հեքիմյանին, Շողիկ Սահակյանին, Արևիկ Ուզունյանին, Օլյա Մանդալյանին, Սաթեն Գևորգյանին, Սոնա Կարապետյանին, Անուշ Ղազարյանին, Գայանե Թորոսյանին, Լիանա Մկրտչյանին, Լիլիթ Առաքելյանին, Լուսինե Պետրոսյանին, Նինա Անտոնյանին, Վարդուհի Օսիպովին, Օլյա Կիրակոսյանին
  15. Ուսուցչական «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ» Ագարակում նախագծի համար՝ Խորեն Հազարումյանին, Լուսինե Աբրահամյանին
  16. Շուրջտարյա իմացումի հրճվանք լողի համար՝  Տաթև Համբարյանին
  17. 5-6 տարեկանների երկարացված օրվա իմացումի հրճվանքի կազմակերպման համար՝ Ռուզան Աբրահամյանին, Մելինե Սիմոնյանին
  18. «Իզմիրի» տիեզերական ճամբարի տարիների գործուն կապերի, բարեխիղճ համակարգման համար` Լուսինե Բուշին
  19. 2018-ի տարեմուտին ամենատատիկը դառնալու համար՝ Կարինե Պետրոսյանին

Սովորողներ

  1. «Սուրհանդակի» օպերատիվ-ինքնաբուխ լուսաբանումների համար՝ Լուսինե Ալեքսանյանին (11-րդ դասարան)
  2. Լրացուցիչ կրթության համերգ-հայտնության համար՝ Կարինե Մանասյանին (9-րդ դասարան)
  3. «Թռիչք» բլոգի-ստեղծականության համար՝ Անի Արղությանին (7-րդ դասարան)
  4. Կրթահամալիրային տարաբնույթ նախագծերում ստեղծական ներառվածության համար՝ Նարեկ Արշակյանին (7-րդ դասարան), Դավիթ Առաքելյանին (8-րդ դասարան), Արման Ադիբեկյանին (8-րդ դասարան)
  5. Ծրագրավորողների ակումբում տեխնիկական սպասարկման համար՝ Վալերի Բալասյանին (7-րդ դասարան)
  6. Ամենաարշավորդ սովորող Դավիթ Բլեյանին (2-րդ դասարան)
  7. Նույն օրում Արագածի երկու գագաթը նվաճող ամենակրտսեր սովորողին՝  Ալեքս Երանոսյանին (2-րդ դասարան)
  8. Նախագծերի շուրջտարյա ֆոտոլուսաբանման համար՝ Միքայել Առաքելյանին (12-րդ դասարան)
  9. Ուսումնական ագահության՝ բազմազան նախագծերում ներառվածության համար Արփի Սահակյանին (10-րդ դասարան)
  10. Այլ աշխարհից մեր աշխարհ ներկայանալի անցման համար Եվա Սարգսյանին (10-րդ դասարան)

Հիմք՝ մանկավարժության կենտրոնի, դպրոցների ղեկավարների համաձայնեցված առաջարկը:

Կրթահամալիրի տնօրեն՝           Ա․ Բլեյան