• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ցավակցում ենք

Ծանր, տևական հիվանդությունից վախճանվել է ճարտարապետ Համլետ Խաչատրյանը՝ կրթահամալիրի բարեկամը, մեր բաց-թափանցիկ նյութական միջավայրի ստեղծման բոլոր փուլերում խրախուսող-խոհրդատու-աջակիցը։ 

Ցավակցում ենք կրթահամալիրի շրջանավարտ Արմեն Խաչատրյանին և Մարիամին՝ հոր, հարգելի Մարիային՝ ամուսնու, կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին՝ տասնամյակների հարազատ ընկերոջ կորստի համար, ցավակցում ենք Համլետ Խաչատրյանի բոլոր հարազատներին։ Ափսոսում ենք չկառուցված-չիրականացված մշակումների-լուծումների-նախագծերի համար... 

Համլետ Խաչատրյանի հոգեհանգիստը կլինի դեկտեմբերի 22-ին, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 17։30-19։00։
Վերջին հրաժեշտը՝ դեկտեմբերի 23-ին՝ 12.00-14.00, Հայաստանի ճարտարապետների միությունում։ 
Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 23-ին՝ 14.00, Հայաստանի ճարտարապետների միությունից (Ալեքսանդր Թամանյանի անվան Հայաստանի ճարտարապետի տուն, Մարշալ Բաղրամյան պող. 17)։