• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բարսեղ Կանաչյանի «Օրորը». երգում են վերապատրաստվողները

 20-րդ դարի սկզբներին է ստեղծվել հայոց ամենաքնքուշ օրորոցայինը՝ «Օրորը», երաժշտությունը՝ Բարսեղ Կանաչյանի: Մոտավորապես 100 տարի անց՝ 2017 թվականի դեկտեմբերի 14-ին, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզի նախակրթարանում փոքրիկներին քնեցնելիս այս երգն են երգում կրթահամալիրում վերապատրաստման դասընթացին մասնակցող նախակրթարանների դաստիարակները տարբեր մարզերից: Հայ մշակույթի անանց արժեքներից է Բարսեղ Կանաչյանի «Օրորը»:  

Տեսաձայնագրումը Աննա Հայրոյանի

Բարսեղ Կանաչյանի «Օրորը» երգի բառերը.  

Քուն եղիր, բալաս, աչերդ խուփ արա,
Նախշուն աչերուդ քուն թող գայ վրայ:
Օրօր, իմ բալաս, օրօր ու նանի,
Իմ անուշիկիս քունը կը տանի:
Դուն ալ քուն եղիր, ինծի ալ քուն տուր,
Սուրբ Աստուածամայր, անուշիս քուն տո՛ւր:
Օրօր, իմ բալաս, օրօր ու նանի,
Իմ անուշիկիս քունը կը տանի: