• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ողջույն, ես Դուրու Օրսն եմ, Թուրքիայից

Հրանտ Դինք hիմնադրամի անդամ եմ, այստեղ եմ լինելու 7 ամիս և «Մխիթար Սեբաստացի» դպրոցում մասնակցելու եմ անգլերենի և թուրքերենի դասընթացներին, իրականացնելու եմ երաժշտական նախագծեր, ներկայացնելու եմ Սիլվարդ Կալպակյանի, Կարա Մանուկի ինչպես նաև արևմտահայ կոմպոզիտորների ստեղծագործություները: Մասնակցում եմ «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» նախագծին, և այսօր հարիսայի ծեսն է: Այժմ գնալու ենք եկեղեցի՝ միասին տոնելու, ես էլ նվագելու եմ: Իրականում, շատ ուրախ եմ, որ այս դպրոցի մի մասնիկն եմ: Վայելում եմ և շատ բան սովորում:

Հարիսայի ծեսը շատ հաճելի էր, մենք միասին պարեցինք, երգեցինք: Կարծում եմ, շատ լավ կապ է սովորողների և դասավանդողների միջև, մենք տոնում էինք կյանքը, հրաշալի աշունը; Հարիսան շատ համեղ էր, շնորհակալություն «Մխիթար Սեբաստացի» ընտանիքին ինձ ընդունելու և նման հնարավորություն տալու համար:

Նյութը՝ Իրինա Ապոյանի