• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելություն կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ
16․11.2017թ.

Արագածոտնի մարզի Օհանավանի Ս. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի սովորողների (15 հոգի) և ուսուցիչների (3 հոգի) խումբը նոյեմբերի 17-ին հյուրընկալվում է կրթահամալիրում՝ մասնակցելու «Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնին: Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել Հայկուհի Հովհաննիսյանին, Ռիմա Երեմյանին և Հյուսիսային  դպրոցի սովորողներին.
  2. ընդունել ի գիտություն Հայկուհի Հովհաննիսյանի կազմած ընդունելության ծրագիրը (հավելված 1).
  3. մասնակիցների ճաշը կազմակերպել կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի խոհանոցում.
  4. սնունդը` յուրաքանչյուրին 500-ական դրամի չափով 
  5. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`  Ա. Բլեյան