• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելություն կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ
15․11.2017թ.

«Վորլդ Վիժն Հայաստան» ՄԲԿ «Երեխաների պաշտպանության» կրթական ծրագրի Լոռու պատասխանատուի գլխավորությամբ Լոռու մարզի դպրոցների մասնագետների խումբը (ցուցակը կցվում է) փորձի փոխանակման նպատակով նոյեմբերի 16-ին հյուրընկալվում է կրթահամալիրում՝ ծանոթանալու կրթահամալիրում իրականացվող ծրագրերին:
Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել Գևորգ Հակոբյանին, Լուսինե Ալեքսանյանին և Աննա Օհանյանին․
  2. դպրոցներում շրջայցի պատասխանատուներ ճանաչել Քնարիկ Ներսիսյանին և Տաթև Աբրահամյանին․
  3. ընդունել ի գիտություն պատասխանատուների կազմած ընդունելության ծրագիրը (հավելված 1).
  4. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`  Ա. Բլեյան