• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելություն կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ
14.11.2017թ.

Խաչիկ գյուղի միջնակարգ դպրոցի սովորողների և ուսուցիչների խումբը (ցուցակը կցվում է) նոյեմբերի 17-18-ին հյուրընկալվում է կրթահամալիրում՝ մասնակցելու «Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնին: Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել Անահիտ Մելքոնյանին և Քոլեջի սովորողներին.
  2. ընդունել ի գիտություն Անահիտ Մելքոնյանի կազմած ընդունելության ծրագիրը (հավելված 1).
  3. մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Հարավային դպրոցի կացարանում. պատասխանատու՝ Շամիրամ Պողոսյան.
  4. սնունդը` նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով կազմակերպել՝ Հարավային դպրոցի խոհանոցում, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի.
  5. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`  Ա. Բլեյան

Հավելված 1
Ընդունելության ծրագիր

Նոյեմբերի 17

11։00 - 11։30  սովորողների և դասավանդողների դիմավորում և տեղավորում
11:30 - 14:00   շրջայց Քոլեջում, կլոր սեղան «Զբոսաշրջությունը Հայաստանում». Քոլեջի և Խաչիկ գյուղի սովորողներ, դասավանդողներ
14:30 - 15:00  ճաշ Քոլեջում
15:15 - 16:00  մասնակցություն տոնական մեդիաուրբաթին
16:00 - 17:00  հանգիստ
17:00 - 19:00  զբոսանք երեկոյան Երևանում
20:00 - 20:30  ընթրիք
20:30 - 22:00  օրվա ամփոփում

Նոյեմբերի 18

09:00 - 09:30  նախաճաշ
10:00 - 13:00  մասնակցություն տոնակատարությանը
13:00 - 15:00  Հարիսայի հյուրասիրություն Քոլեջում
15:00  Ճանապարհում

Հավելված 2
Մասնակիցների ցուցակ

  1. Օհանյան Անի - 11-րդ դասարան
  2. Աբրահամյան Թաթուլ - 11-րդ դասարան
  3. Աբրահամյան Արամ - 11-րդ դասարան
  4. Ասատրյան Վահե - 11-րդ դասարան
  5. Ներսիսյան Մերի - 10-րդ դասարան
  6. Ասատրյան Գայանե - 10-րդ դասարան
  7. Սուքիասյան Էդիթ - 10-րդ դասարան
  8. Պողոսյան Արման - 10-րդ դասարան
  9. Սարգսյան Լիանա - 10-րդ դասարան
  10. Սարգսյան Անուշ - 10-րդ դասարան
  11. Զաքարյան Անահիտ - 9-րդ դասարան
  12. Հարությունյան Մարիա - 9-րդ դասարան
  13. Աբրահամյան Սիրեկան - 9-րդ դասարան
  14. Հայրապետյան Հրայր - 9-րդ դասարան
  15. Հայրապետյան Դավիթ - 9-րդ դասարան
  16. Օհանյան Արամայիս - 9-րդ դասարան
  17. Բադալյան Գուրգեն - 9-րդ դասարան
  18. Գևորգյան Թագուհի - դասավանդող
  19. Հարությունյան Սեդա - դասավանդող
  20. Հարությունյան  Սիրանուշ - դասավանդող