• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխատանքի հրավեր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը աշխատանքի է հրավիրում բազմալեզու «Դպիր» էլեկտրոնային մակավարժական ամսագրի խմբագրի։

Ներկայացվող պահանջներ են.

  1. բարձրագույն կրթություն
  2. խմբագրական աշխատանքի փորձ
  3. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի իմացում և ընդունում
  4. մանկավարժական-մեթոդական աշխատանքի փորձ։

Աշխատանքի նկարագրությունը

«Դպիրի» խմբագիրը.

  • ամսագրում հրապարակում է կրթահամալիրի մանկավարժական աշխատողների մեթոդական-մանկավարժական աշխատանքներ.
  • ամսագրում հրապարակում է հանրապետության այլ դպրոցների մանկավարժների մեթոդական-հետազոտական աշխատանքներ.
  • կազմում է մեթոդական, թարգմանական աշխատանքների պատվեր.
  • կազմում է ամսագրի հավելվածներ:

Հայտում ընդգրկված հարցեր.

  • անուն, ազգանուն
  • հեռախոս, էլեկտրոնային հասցե, սոցցանցի հասցե
  • կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի առանձնահատկությունները
  • ամսագում հրապարակվող աշխատանքին ներկայացվող պահանջներ:

 Մրցույթին մասնակցելու համար մինչև նոյեմբերի 25-ը պետք է [email protected] հասցեով ուղարկել ինքնակենսագրություն (CV), հայտ։