• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ջավախքի դպրոցների սովորողների խմբի ընդունելության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
27.10.2017թ.

Ջավախքի դպրոցների  սովորողների 20 հոգիանոց խումբը (հավելված 1) 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը կրթահամալիրում մասնակցելու է ազգագրական-հայրենագիտական-պատանեկան բաց հավաք-ճամբարին:
Ճամբարի նախագծի համակարգող Մարգարիտ Սարգսյանի,Մարթա Ասատրյանի ներկայացմամբ.

  • խմբի ընդունելության կազմակերպիչներ ճանաչել կրթահամալիրի դասավանդողներ  Արման Երանոսյանին, Անուշ Ասատրյանին, Ալինա Թումասյանին․
  • ընդունել ի գիտություն Մարգարիտ Սարգսյանի, Մարթա Ասատրյանի ներկայացրած նախագիծը (հավելված 2).
  • մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Հարավային դպրոց-պարտեզի կացարանում. պատասխանատու՝ Շամիրամ Պողոսյան.
  • սնունդը` նախաճաշ և ընթրիք՝ յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով, կազմակերպել դպրոց-պարտեզի խոհանոցում, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի
  • ճամբարի, ընդունելության ծրագրի լուսաբանումը ճամբարականների համար ուսումնական աշխատանք է. պատասխանատու՝ Արման Երանոսյան, Անուշ Ասատրյան․
  • քաղաքային պարատան պատասխանատու՝ Ջուլի Սիմոնյան, Սաշա Սարգսյան, Լուսինե Սարգսյան, Ալինա Թումասյան․
  • հնագիտական-ազգագրական ճամփորդության պատասխանատուներ՝  Վահրամ Թոքմաջյան, Արման Երանոսյան․
  • հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`     Ա. Բլեյան