• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելություն կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ
18․10․2017թ․

Կրթական փոխանակումների ծրագրով Արցախի Վաղազին գյուղի սովորողների խումբը (հավելված 1) 2017թ. հոկտեմբերի 19-21-ին լինելու է կրթահամալիրում՝ համատեղ ուսումնական նախագծային, հայրենագիտական, մշակութային և մարզական գործունեություն իրականացնելու: Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել Հերմինե Անտոնյանին և ավագ դպրոցի ՏՏ խմբին․
  2. ընդունել ի գիտություն պատասխանատուների կազմած ծրագիրը (հավելված 2).
  3. մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Արևմտյան դպրոց-պարտեզի կացարանում. պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան.
  4. սնունդը` նախաճաշ և ընթրիք՝ յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով, կազմակերպել դպրոց-պարտեզի խոհանոցում, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի.
  5. հրամանին անհատապես ծանոթացնել  բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1

  1. Նարինե Վարդանյան – դասավանդող
  2. Մազուլյան Անդրանիկ - 7-րդ դասարան
  3. Մազուլյան Մխիթար - 9-րդ դասարան
  4. Բախշյան Յուրի - 10-րդ դասարան
  5. Մազուլյան Լիլիթ - 10-րդ դասարան
  6. Բախշյան Դավիթ - 10-րդ դասարան
  7. Մխեյան Սարգիս - 11-րդ դասարան
  8. Մազուլյան Անուշ - 11-րդ դասարան
  9. Մխեյան Ալինա - 12-րդ դասարան

Հավելված 2

Հոկտեմբերի 19

18:00    Դիմավորում, տեղավորում կրթահամալիրի կրթական փոխանակումների Արևմտյան դպրոցի կացարանում
19:00      Երեկոյան թափառումներ Երևանում
22:00     Հանգիստ

Հոկտեմբերի 20

8:00 - 8:30    Նախաճաշ Արևմտյան դպրոց-պարտեզում
9:00      Ընդհանուր պարապմունք Մայր դպրոցում, պարուսուցում
9:20 - 12:35    Նախագծային ուսումնական գործունեություն Ավագ դպրոցում
12:35 - 13:00  Ճաշ մայր դպրոցում
13:00 - 14:00  Մարզական պարապմունքներ
14:00 - 15:00  Տիեզերքն աստղացուցարանից
15:00 - 21:00  Հայրենագիտական, մշակութային գործունեություն
22:00    Հանգիստ

Հոկտեմբերի 21

8:00 - 8:30    Նախաճաշ Արևմտյան դպրոց-պարտեզում
9:20 - 10:30    Պարտիզապուրակային աշխատանքներ, պտղատու այգու ստեղծում
11:00     Մեկնում