• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Համերգ-շնորհանդես. Լիլիթ Բլեյան

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 19:30 «Գոյ» թատրոնում Լիլիթ Բլեյանի նոր ձայնասկավառակի շնորհանդես-համերգն է:
Համերգի ընթացքում կներկայացվի Լիլիթի նոր՝ «Կանաչ Արև» ձայնասկավառակը (ֆրանսալեզու երգերի հայերեն թարգմանություններով), նաև՝ Լիլիթի հեղինակային երգերից՝ ինչպես արդեն ծանոթ, այնպես էլ՝ դեռևս երբևէ չկատարված: 

Նվագակցություն՝ Տիգրան Տեր Ստեփանյանի (կիթառ, Բելգիա)։
Տոմսի հետ նվեր՝ Լիլիթի նոր՝ «Կանաչ արև» ձայնասկավառակը։

«Էնպես է ստացվել, որ 2011 թվականից սկսած, յուրաքանչյուր երկու տարին մեկ, ես իմ երգերի նոր ձայնասկավառակ եմ թողարկում։ Ու ամեն անգամ սկավառակների շնորհանդեսը նոյեմբեր ամսին է լինում, էլի՝ ինձնից ու սկավառակից անկախ բազմաթիվ պատճառներով: 
Էնպես որ՝ այս տարի արդեն չորրորդ սկավառակն է ծնվել, բայց այս մեկը նախորդներից բավականին տարբեր է. այստեղ ներառված երգերը ես ոչ թե գրել եմ, այլ՝ փոխադրել ֆրանսերենից, գործիքավորումն էլ փոքր-ինչ այլ է (կլսեք՝ կհամոզվեք)։ 
Շնորհանդեսի փոխարեն էլ այս անգամ անում ենք համերգ-շնորհանդեսների մի ամբողջ շարք՝ յոթ համերգից, որը սկսվում է հոկտեմբերի 12-ին՝ Երևանում, ու ավարտվում ուղիղ մի ամսից՝ նոյեմբերի 12-ին՝ Փարիզու
մ»։ Լիլիթ Բլեյան