• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գործուղման մասին

ՀՐԱՄԱՆ
08․10.2017թ.

 

Հոկտեմբերի 13-ին կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված Հայ-վրացական բարեկամական համերգ-ներկայացումն է Գյումրիում՝ Հայաստանում Վրաստանի դեսպանի, «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի գործընկերների մասնակցությամբ։ Համերգ ներկայացումը պատշաճ նախապատրաստելու համար.

  • հոկտեմբերի 9-ին գործուղել կազմակերպիչների խմբին՝ համերգ-ցուցադրության սրահին ծանոթանալու, տեղում կազմակերպական որոշումներ ընդունելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու համար.
  • հաստատել գործուղման մասնակիցների կազմը՝ Աշոտ Բլեյան, Յուրա Գանջալյան, Կարինե Մացակյան, Սյուզի Մարգարյան․
  • Գյումրի մեկնումը՝ Յուրա Գանջալյանի անձնական մեքենայով, ժամը 8․00, կրթահամալիրի Կենտրոնից,
  • վերադարձը՝ մինչև 18.00.
  • դպրոցների ղեկավարներին՝ սահմանված կարգով կազմակերպել ուսումնական պարապմունքներից բացակայողների փոխարինումը։

Կրթահամալիրի տնօրեն`                            Ա. Բլեյան