• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եռօրյա ճամփորդության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
04․10.2017թ.

Ս․թ. հոկտեմբերի 6-8-ին «Հանքարդյունաբերությունը հարավային Հայաստանում» նախագծի շրջանակներում կազմակերպել կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողների ուսումնական ճամփորդությունը Հարավային Հայաստան՝ Ամուլսար, Գորիս, Խնձորեսկ, Կապան, Քաջարան։ Այդ նպատակով.

  1. հաստատել ճամփորդության մասնակից սովորողների ցուցակը (հավելված 1).
  2. խմբի ղեկավար նշանակել Մարթա Ասատրյանին, օգնական՝ Անի Սարգսյանին և Ջուլի Սիմոնյանին․
  3. ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  4. խմբի մեկնումը` հոկտեմբերի 6-ին՝ ժամը 9:30, Մայր դպրոցի բակից,  վերադարձը՝ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 21:00.
  5. սնունդը և ճանապարհածախսը՝ ծնողների միջոցներով, գիշերակացը՝ Խնձորեսկ գյուղում, Ջուլի Սիմոնյանի ազգականների տանը, Ջակատեն գյուղում՝ Միլենա Թևատրոսյանի տանը.
  6. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Մերսեդես 35 SU 395 պետհամարանիշի ավտոբուսով, վարորդ՝ Գարիկ Առաքելյան (հեռ. 094 60 42 04)․
  7. Արծվիկ Մանուկյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  8. հրամանին անհատապես ծանոթացնել մեկնող սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1
Մասնակիցների ցուցակ

  1. Ֆելիքս Եղիազարյան, 10-րդ դասարան
  2. Եվնիկե Պարճամյան, 10-րդ դասարան
  3. Եվա Սարգսյան, 10-րդ դասարան
  4. Արամ Հայթյան, 10-րդ դասարան
  5. Հակոբ Մանվելյան, 10-րդ դասարան
  6. Միքայել Կամենդատյան, 10-րդ դասարան
  7. Սիրանուշ Ասատրյան, 11-րդ դասարան
  8. Գոհար Հովհաննիսյան, 11-րդ դասարան
  9. Միլենա Թևատրոսյան, 11-րդ դասարան
  10. Մարգարիտա Կարախանյան, 10-րդ դասարան
  11. Զակերի Ռաշիդ, 10-րդ դասարան
  12. Սումունջյան Գարեգին, 9-րդ դասարան
  13. Արզումանյան Սամվել, 9-րդ դասարան
  14. Մանասյան Սամվել, 9-րդ դասարան

 

Հավելված 2
Ծրագիր

Օր առաջին

Մեկնում Մայր դպրոցից (Բաբաջանյան պողոտա)
• Կանգառներ՝ Երևան, Արենի, Ամուլսար, Շաքիի ջրվեժ, Զորաց քարեր, Գորիս, Խնձորեսկ (Գիշերակաց Խնձորեսկում)

Օր երկրորդ

• Կանգառներ՝ Կապան, Արծվանիկ, Քաջարան, Ջակատեն գյուղ (գիշերակաց Ջակատենում)

Օր երրորդ

• Կանգառներ՝ Տաթև, Շամբի ջրամբար, Երևան