• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այգին էլ էինք վերածել հեծանվահրապարակի

 

Ուրախ տոնը շարունակվեց ՀԱԶ Բ-4թ. Բախշյանի անվան մանկական այգում, քանի որ 3-5 տարեկաններն այնտեղ անցկացնում էին այդքան սպասված հեծանվավազքը: Օրը շատ արևոտ էր և հեծանվավազքին տրամադրող: Փոքրիկների տրամադրությունը շատ բարձր էր: Հեծանիվներն այնքան շատ էին, որ անընդհատ բախվում էին իրար և հետո դժվարությամբ իրարից պոկվելով` նորից թափ առնում: Ոչ ոք ընկնելուց կամ վնասվելուց չէր վախենում, որովհետև յուրաքանչյուր փոքրիկ գիտեր, որ տոն է և լացել չի կարելի: Բոլորին բաժանել էին գույնզգույն փուչիկներ, իսկ հետո պատրաստվում էին գնալ պաղպաղակ ուտելու: