• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տոն+նվիրատվություն

Այսօր մեր կրթահամալիրը հավաքվել էր մարմարյա սրահում, քանի որ երեխաների պաշպանության օրն էր, «Անտիվիրուս. Կոմիտասի 5 պատվաստ» երգի օրն էր, որը վարում էր Արթուր Շահնազարյանը: 5 պատվաստներն էին «Սոնա յար», «Գնացեք տեսեք», «Հոյ նազան», «Արև, արև, եկ, եկ», «Դե, հե, զնգը, զնգը» երգերը:

Ունեինք ևս մի շատ կարևոր նախագիծ. այսօր մեր նոր մարզահամալիրի շինարարության մեկնարկի օրն էր: Այդ գեղեցիկ նախագծի մեկնարկից ոգևորված` «Բարգավաճ Հայաստան»  կուսակցությունը, Հայաստանի օլիմպիական ֆեդերացիան մեր դպրոցին նվիրեց սպորտային գույքի մի մեծ հավաքածու` սեղանի թենիսի ռակետներ, գնդակներ, բասկետբոլի գնդակներ, գրքեր ֆիզկուլտուրայի մասին, բատմինտոններ, փետրագնդակներ:

Ասեմ, որ այսօրվա միջոցառումները լուսաբանվելու են նաև «Արմենիա» և «Շողակաթ»  հեռուստաընկերություններով:

Շատ հետաքրքիր է անցնոււմ օրը: Հատկապես ոգևորիչ է այն փաստը, որ կրթահամալիրն  ունեցավ, և ես վստահ եմ, որ դեռ դեռ ունենալու է, շատ ու շատ նվերներ: