• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երգի տոն կրթահամալիրում

Այսօր` հունիսի 1-ին,երեխաների պաշտպանության օրը, մեր կրթահամալիրում տեղի ունեցավ մի մեծ տոնախմբություն: Ժամը 10.00-ին Մայր դպրոցում սկսվեց երգի տոն, որն անվանեցինք «Անտիվիրուս Կոմիտաս. 5 պատվաստ»: Տոնի կայացմանը մեզ աջակցում էր կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը:

Կրթահամալիր էին ժամանել  բազմաթիվ հյուրեր տարբեր հեռուստաընկերություններից և կազմակերպություններից: Տոնախմբությունը սկսվեց մեր կրթահամալիրի հիմնով, ի դեպ դրա գործիքավորումը կատարվել է Արթուր Շահնազարյանի կողմից: Հետո տիար Բլեյանը ներկայացրեց օրվա ծրագիրը: Այնուհետև սկսվեց Կոմիտասյան պատվաստը: Բոլոր երեխաները մեծ ոգևորությամբ կատարեցին տարբեր երգեր և պարեցին:  Իսկ վերջում էլ բոլորն  ուրախ տրամադրությամբ վերադարձան իրենց ճամբարները` մի քիչ հանգստանալու:

Առջևում դեռ ունենք մարզահամալիրի տոնակատարություն, հեծանվավազք…