• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթամշակութային արշավ-համերգի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
23․08․2017թ.

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծով, վրաց ուղղափառ եկեղեցու մետրոպոլիտ Նիկողայոս սրբազանի հրավերով կրթահամալիրի ուսուցիչների կրթամշակութային արշավ-համերգը օգոստոսի 25-27-ը Սամցխե-Ջավախքում կազմակերպելու համար․

  1. հաստատել մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  2. խմբի ղեկավար նշանակել Սվետա Ճաղարյանին.
  3. հաստատել ճամփորդության (հավելված 2) և համերգի ծրագիրը (հավելված 3).
  4. խմբի մեկնումը` օգոստոսի 25-ին, ժամը 8:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից,  Երևան – Բավրա – Նինոծմինդա - Փարվանա լիճ - Ախալքալաք երթուղով, վերադարձը՝ օգոստոսի 27-ին, ժամը՝ մինչև 22:00.
  5. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Սպրինտեր 67 LD 077 մակնիշի մեքենայով, վարորդ` Կարեն Հարությունյան (հեռ. 077 89 70 17)․
  6. մասնակիցների սնունդը և գիշերակացը կազմակերպում է հրավիրող կողմը։

Հիմք՝ վրաց ուղղափառ եկեղեցու մետրոպոլիտ Նիկողայոս սրբազանի հրավերը։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան


Հավելված 1
Մասնակիցների ցուցակ

  1. Սվետա Ճաղարյան – խմբի ղեկավար
  2. Աշոտ Բլեյան
  3. Դավիթ Բլեյան
  4. Շուշան Բլեյան
  5. Թերեզա Բեգլարյան
  6. Լիլիթ Առաքելյան
  7. Աննա Երիցյան
  8. Արփինե Զազյան
  9. Կարեն Խաչատրյան
  10. Սուսան Ամուջանյան
  11. Մարկ Խաչատրյան
  12. Արմինե Աբրահամյան
  13. Արման Երանոսյան
  14. Վահրամ Թոքմաջյան

Հավելված 2
Ծրագիր
Հոգևոր կամուրջներ
Սամցխե-Ջավախք
Օգոստոսի 25
08։00 Մեկնում Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցուց Բավրա-Նինոծմինդա-Փարվանա լիճ-Ախալքալաք
16։00 - 18։00 Տեղավորում. փորձ համերգասրահում
18։00 - 21։00 Զբոսանք Ախալքալաքում
21։00 - 22:00 Շրջայց կացարանում
22։00   Հանգիստ

Oգոստոսի 26
9։00 - 9:30  Նախաճաշ
11:00 - 12:00  «Ամառային համերգ»
13:00 - 13:30 Ճաշ
13:30 - 16:00 Այցելություն Դ. Դեմիրճյանի տուն թանգարան, զբոսանք քաղաքում
16:00 - 18:00 Վերադարձ կացարան, հանգիստ
18:00 - 19:00 Այցելություն Սուրբ Խաչ եկեղեցի. հոգևոր երգեր
Պարերգերի ուսուցում եկեղեցու բակում
20։00 - 22.00 Ընթրիք. հանդիպում հոգևոր հայրերի հետ
22։00   Հանգիստ

Oգոստոսի 27
9։00 - 15:30  Ուղևորություն դեպի Կարծախ
10:00 Սուրբ պատարագ Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում
12:00 Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածի բացման հանդիսավոր արարողություն
13:00   Համերգային ծրագիր
14:00 Ջիվանու նկարներով «street art» ավազանկարչություն և  նկարների բարեգործական վաճառք
15:00   Հյուրասիրություն
16.00   Վերադարձ Երևան

Հավելված 3

Ամառային համերգ Ախալքալաքում
Համերգի ծրագիր
Օգոստոսի 26-ին, սկիզբը՝ ժամը 11․00

  • Շուշան Բլեյան

 Կոմիտաս, «Կանչե կռունկ»
 Կոմիտաս, «Սարեն կուգայի»
 «Արի իմ սոխակ»
 Գ. Մալեր «Գարնանային առավոտ»

  • Լիլիթ Առաքելյան

 Ա. Բաբաջանյան «Պրելյուդ»

  • Թերեզա  Բեգլարյան

 Կոմիտաս, «Գարուն ա»,
 Կոմիտաս, «Քելե, քելե»
  Կոմիտաս «Ծիրանի ծառ»
 Ռ. Շուման «Երգ»

  • Շուշան Բլեյան, Թերեզա Բեգլարյան

 Բ. Կանաչյան «Օրոր»
 Կոմիտաս, «Շողեր ջան», «Հաբրբան»

  • Լիլիթ Առաքելյան

  Ա. Բաբաջանյան «Վաղարշապատի պար»

  • Արմեն Մկոյան

 Կոմիտաս «Մոկաց Միրզա»

  • Շուշան Բլեյան

 Ռևազ Լագիձե, «Թբիլիսո»

Նվագակցող՝ Լիլիթ Առաքելյան
Նախագծի ղեկավար՝ Սվետա Ճաղարյան