• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երկօրյա ճամբարի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
27․07.2017թ.

Ս․թ․ հուլիսի 28-29-ին դասավանդողների և սովորողների «Վարդավառի ծես», «Ուսումնական ամառ» երաժշտա-ընթերցողական նախագծերը կազմակերպել Սևանի «Ժայռ» ռազմա-մարզական բազայում: Այդ նպատակով.

  1. հաստատել ճամբարի մասնակից սովորողների ցուցակը (հավելված 1).
  2. խմբի ղեկավար նշանակել Սվետա Ճաղարյանին․
  3. ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամբարի ծրագիրը (հավելված 2).
  4. խմբի մեկնումը` հուլիսի 28-ին՝ ժամը 8:30 Երևան-Սևան գնացքով «Ալմաստ» կայարանից,  վերադարձը՝ հուլիսի 29-ին՝ ժամը 20:00.
  5. սնունդը և ճանապարհածախսը՝ ծնողների միջոցներով, գիշերակացը՝ «Ժայռ» հանգստյան գոտում.
  6. խմբի ղեկավարների հայտով ճամբարին տրամադրել արշավախմբային գույք և պարագաներ արշավախմբային կայանից.
  7. Քրիստինե Սահակյանցին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  8. հրամանին անհատապես ծանոթացնել մեկնող սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1
Մասնակիցների ցուցակ

1. Լիլիթ Առաքելյան - դասավանդող
2. Սվետա Ճաղարյան - դասավանդող
3. Հասմիկ Մաթևոսյան - դասավանդող
4. Տաթև Աղաջանյան - դասավանդող
5. Մարինե Մկրտչյան - դասավանդող
6. Լուիզա Քեշիշյան - դասավանդող
7. Աստղիկ Մաթևոսյան - ծնող
8. Լիանա Տեր-Պողոսյան -  ծնող
9. Մինաս Գրիգորան  - սովորող
10. Լիլիթ Մկրտչյան - սովորող
11. Էրիկ Աբրոյան - սովորող
12. Արամ Սարգսյան - շրջանավարտ
13. Էլիզա Բաղդիյան - շրջանավարտ
14. Դավիթ Խալաթյան - շրջանավարտ
15. Հայկ Դարբինյան - շրջանավարտ

Հավելված 2
Ծրագիր

Հուլիսի 28
8:30   մեկնում Ալմաստ կայանից
9:00 - 12:00   ընթերցողական նախագիծ գնացքում
12:00 - 15:00  Ժամանում,  տեղավորում,  ճաշ
16:00 - 19.00   լող, մարզական խաղեր
19:00 - 19:30  ընթրիք
20:00 - 22:00  կիթառի կատարումներ, երգեր, խաղեր, պարերգեր
22:00     Բարի գիշեր

Հուլիսի 29

8:30      վերկաց
9:00 - 10:00   Առավոտյան ընդհանուր պարապմունք, մարմնամարզություն
10:00 - 10:30  նախաճաշ
11:00 - 12:00  «Արձրևաբեր» ծես Սևանի ափին
12:00 - 13.00  ճաշ
13։30 - 16:00   լող, տարածքի կարգավորում
17:00     վերադարձ գնացքով