• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էթնո-տուրի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
03․07.2017թ.

Ս.թ. հուլիսի 5-9-ը Թբիլիսի թիվ 37 դպրոցի հրավերով ավագ դպրոցի սովորողների խումբը Վրաստանում՝ Թբիլիսիում և Սվանեթիում (Մեստայում) մասնակցում է Էթնո-տուր ճանաչողական-կրթական փոխանակման «Ծանոթացիր և ծանոթացրու Վրաստանի հետ» նախագծին կազմակերպվում է ։ Այդ նպատակով.

  1. հաստատել կրթահամալիրից էթնո-տուրի մասնակից սովորողների ցուցակը (հավելված 1).
  2. խմբի ղեկավար նշանակել Ռինա Շագինյանին․
  3. ղեկավարի ներկայացմամբ հաստատել ճամփորդական նախագծի ծրագիրը (հավելված 2).
  4. խմբի մեկնումը` հուլիսի 5-ին՝ ժամը՝ 09:00,  ե/գ «Երևան» կայարանի մերձակա ավտոկայանից, Երևան-Թբիլիսի ուղևորափոխադրող երթուղայինով․
  5. ճանապարհածախսը՝ ծնողների և Թբիլիսիի թիվ 37 դպրոցի սովորողների միջոցներով, սնունդը՝ ծնողների, հյուրընկալող կողմի միջոցներով.
  6. գիշերակացը՝ հուլիսի 6-7-ին՝ Մեստիայի Guest House At The Museum հյուրանոցում, հուլիսի 5-ին, 8-ին՝ Թբիլիսիի թիվ 37 դպրոցի  սովորողների ընտանիքներում.
  7. խմբի ղեկավարի հայտով արշավախմբային կայանից մասնակիցներին տրամադրել արշավախմբային գույք և պարագաներ.
  8. Քրիստինե Սահակյանցին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  9. հրամանին անհատապես ծանոթացնել մեկնող սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1
Մասնակիցների ցուցակ

  1. Անուշ Նիկողոսյան, 11-րդ դաս․
  2. Վանուհի Ազատյան, 11-րդ դաս․
  3. Անի Աճեմյան, 12-րդ դաս․

Հավելված 2
Ծրագիր

Հուլիսի 5
09:00  ուղևորություն դեպի Թբիլիսի
14:00   Թբիլիսիի 37 դպրոց, տեղավորում ընտանիքներում
17:00   Թբիլիսյան թափառումներ

Հուլիսի 6
07:00  Թբիլիսիից ուղևորություն դեպի Մեստիա
14:00   Հանգիստ, ճաշ
Տեղավորում Guest House At The Museum հյուրանոցում

Հուլիսի 7
09;00  Նախաճաշ Guest House At The Museum հյուրանոցում
11։00    Այցելություն Մեստիայի պատմաէթնոլոգիական թանգարան
13:00   Մարգիանների տուն-թանգարան
14:00   Ճաշ և հանգիստ Guest House At The Museum հյուրանոցում
15:30   Զբոսանք (ճոպանուղի)
20:00  Ընթրիք

Հուլիսի 8
09:00  Նախաճաշ Guest House At The Museum հյուրանոցում
11:00   Վերադարձ Թբիլիսի
14:00   Ճաշ, հանգիստ
17։00  Թբիլիսյան թափառումներ

Հուլիսի 9
8։00   Նախաճաշ, մեկնում