• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եռօրյա ճամբարի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
28․06.2017թ.

«Կարդում ենք Սևանի ափին» նախագծի շրջանակներում կազմակերպել Ավագ դպրոցի սովորողների եռօրյա ճամբարը Սևանի «Ժայռ» ռազմա-մարզական բազայում: Այդ նպատակով.

  1. հաստատել ճամբարի մասնակից սովորողների ցուցակը (հավելված 1).
  2. խմբի ղեկավար նշանակել Ելենա Սարգսյանին․
  3. ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամբարի ծրագիրը (հավելված 2).
  4. խմբի մեկնումը` հունիսի 29-ին՝ ժամը 10:00, Մայր դպրոցի բակից,  վերադարձը՝ հուլիսի 1-ին՝ ժամը 14:00.
  5. սնունդը և ճանապարհածախսը՝ ծնողների միջոցներով, գիշերակացը՝ «Ժայռ» հանգստյան գոտում.
  6. խմբի ղեկավարների հայտով ճամբարին տրամադրել արշավախմբային գույք և պարագաներ արշավախմբային կայանից.
  7. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Մերսեդես 86 VA 888 մակնիշի մեքենայով, վարորդ՝ Արմեն Օդաբաշյան (հեռ․՝ 077 99 14 00)․
  8. Քրիստինե Սահակյանցին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  9. հրամանին անհատապես ծանոթացնել մեկնող սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1
Մասնակիցների ցուցակ

1. Հակոբյան Ռուբեն
2. Ավետյան  Արման
3. Մկրտչյան Միլենա
4. Միրզոյան Ինա
5. Մկրտչյան Լիլիթ
6. Շահբազյան Սոնա- Կրասնոյարսկի դպրոցից, 10-րդ դասարան
7. Տերտերյան Էլեն-«Երևակ» դպրոց, 10-րդ դասարան
8. Գրիգորյան Արփինե-թիվ 29 դպրոց, 10-րդ դասարան
9. Քոչարյան Արտակ, «Անանիա Շիրակացի» վարժարան,11-րդ դասարան
10. Գասպարյան Էդուարդ, շրջանավարտ
11. Հարությունյան Էլեն
12. Հարությունյան Էմիլի

Հավելված 2
Ծրագիր

29.06.2017թ.

10:00    մեկնում Մայր դպրոցի բակից
11:30   նախաճաշ Սևանի ափին, հանրային լողափ
13.00    ժամանում  «Ժայռ»
13.30 - 14.30  տեղավորում
14.30 - 15.00   ճաշ
15.00 - 16.00  ծանոթացում տեղանքին
16.00 - 17.00  լող, մարզական խաղեր
17.00 - 19.00   մոնիթորինգ- արշավախմբի ձևավորումը, երթուղու մշակում, տեղանքում կողմնորոշվելու ձևերը
19.00 - 19.45 ընթրիք
20.00 - 22.00  խարույկ, երաժշտական ժամ
22.00 - 22.30  հիգիենայի ժամ
22.30  քուն

30.06.2017թ.

8.00 - 9.00   վերկաց, վազք, մարմնամարզություն
9.00 - 9.30   հիգիենայի ժամ
9.30 - 10.00  նախաճաշ
10.00 - 14.00  ընթերցանության ֆլեշմոբ
14.00 - 15.00  ճաշ
15.00 - 17.00  լող, մարզական խաղեր
17.00 - 19.00  էկոնախագիծ՝ փտած ծառերի դուսբերում ջրից, շրջակա տարածքի մաքրություն
19.00 - 20.00   ընթրիք
20.00 - 22.00  խարույկ, երգ, պար
22.00 - 22.30  հիգիենայի ժամ
22.30   քուն

01.07.2017թ.

8.00 - 9.00  վերկաց, վազք, մարմնամարզություն
9.00 - 9.30   հիգիենայի ժամ
9.30 - 10.00   նախաճաշ
10.00 - 11:30  մոնիթորինգ, հորիզոնի կողմերի որոշումը արևի և ժամացույցի օգնությամբ
11:30 - 14:00 լող, մարզական խաղեր, ընթերցանություն
14.00 - 15.00  ճաշ
14.00 - 14.30   իրերի հավաքում
15.00 - 16.30   ժամանում Երևան