• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մանկավարժական նորարարության բաց ճամբար

Հունիսի 26-28

Մանկավարժական նորարարության ամենամյա «Բարեկամություն» ճամբարի կազմակերպիչ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հայտարարում է ճամբարի 2017թ. մեկնարկի մասին։ Ճամբարը կազմակերպվում է ՀՀ ԿԳՆ աջակցությամբ, կրթահամալիրի աշխատողների արհեստակցական կազմակերպության գործընկերությամբ։

Ճամբարի մասնակիցները Հայաստանի, Արցախի, Վրաստանի՝ նորարարությամբ հետաքրքրվող մանկավարժական աշխատողներն են։

Ճամբարի բովանդակությունը՝

  • կրթական նոր գաղափարներ․ նախագծերի (ստարտափ) ստեղծում.
  • մանկավարժական նորարար փորձի ներկայացում, քննարկումներ.
  • հեղինակային կրթական ծրագրով ստեղծված անընդհատ (շուրջտարյա) կրթության արդյունավետ միջավայրի, պայմանների ներկայացում, այդ թվում՝  դպրոց-պարտեզ, կրթական պարտեզ բնակելի թաղամասում, բլոգային ուսուցում, նախագծային ուսուցում.
  • ամառային ուսումնական նախագծեր.
  • մշակութային-մարզական պարապմունքներ, հայրենագիտական քայլարշավ Երևանում։

Հունիսի 25-ին՝ մասնակիցների ընդունում կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարանում (Ա. Բաբաջանյան 38/1, հեռախոս՝ 010 74 21 72, 094 811 858)։

Հունիսի 26-ին՝ 9։00՝ ճամբարի առաջին պարապմունքը՝ կրթահամալիրի Մայր դպրոցում (Ա. Բաբաջանյան 25, հեռախոս՝ 010 74 72 46, 093 63 00 26)։

Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-14։00 – ճամբարի պաշտոնական ներկայացումը, փակումը, արդյունքների հանրայնացումը, 2018թ. ճամբարի նախապատրաստական աշխատանքների մեկնարկը՝ , կրթահամալիրի Մայր դպրոցում (Ա. Բաբաջանյան 25, հեռախոս՝ 010 74 72 46, 093 63 00 26)։

Կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան

Ճամբարի ղեկավար, կրթահամալիրի աշխատողների արհեստակցական կազմակերպության ղեկավար՝ Հերմինե Անտոնյան