• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մի մարդ 73 տարի հետո գտել է մատանին, որ գցել էր զուգարանը

Անգլերեն կայքից թարգմանեցին
Գոհար Սիմոնյան
10-4 դասարան

Մի 90 տարեկան մարդ, ով 1938թ. իր ավագ դպրոցի մատանի- հուշանվերը պատահաբար գցել է զուգարանը, 73 տարի հետո վերագտել է այն:
Մատանին 200 մղոն հեռավորության վրա գտել է կոյուղու սանիտարական բանվորը, ով, այնպես է պատահել, որ սովորած է եղել է նույն դպրոցում և ճանաչել է մատանին:
Ջես Մաթոսը, մատանին, որի վրա իր անվան սկզբնատառերն էին` JTM, դպրոցն ավարտելու տարում մսագործի խանութում գցել է զուգարանը: Այնտեղ նա աշխատում էր, երբ ավագ դպրոցի աշակերտ էր Կալիֆորնիայում՝ Շաստա լեռանը:
Սանիտարական բանվորը` 52 տարեկան Թոնի Քոնգին, ով 1976 թվականին ավարտել է հենց նույն ավագ դպրոցը, կոյուղու համակարգում մի կտոր ոսկեղեն է գտել և անմիջապես ճանաչել այն:
Նա մաքրել է մատանին, հետո 1938 թվականի գրքույկն է նայել: Տեսել է, որ այնտեղ միայն մի մարդ կա այդ սկզբնատառերով: Նա մատանին վերադարձրել է միսթր Մաթոսին և իրենց հանդիպումը նկարագրել որպես «ավելի շուտ լակոնիկ, քան հարցաշատ»։
Միսթր Մաթոսը Vallejo Times-Herald-ին ասել է. «Այս մատանու նման մի իրն ինձ համար իսկական խթանիչ էր: Ես ինձ այնպես եմ զգում, կարծես նորից շատ ավելի երիտասարդ եմ»: