• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնական ճամփորդության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
28.04.2017թ.

Հիմք ընդունելով Քոլեջի ղեկավար Նվարդ Սարգսյանի հայտը, ս.թ. մայիսի 2-ին, ժամը 11։00-15։00, «Գետը քաղաքում» նախագծի շրջանակում թույլատրել 3-րդ կուրսի ուսանողների (6 սովորող) ուսումնական ճամփորդություն-քայլարշավը Շենգավիթի կամուրջով՝ Բագրատունյաց փողոցով դեպի Երևանյան լիճ, Ամերիկյան դեսպանատան դիմացի ափամերձ գոտի։ Ճամփորդության պատասխանատու նշանակել Սյուզի Մարգարյանին: Ճամփորդությունը կազմակերպել քաղաքային տրանսպորտով:

Մասնակիցների ցուցակ

  1. Նազենի Հովհաննիսյան
  2. Շուշան Միրանյան
  3. Գայանե Կարապետյան
  4. Աստղիկ Ասլանյան
  5. Տաթև Ժամհարյան
  6. Մարինե Մկրտչյան

Կրթահամալիրի տնօրեն `  Ա. Բլեյան