• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի կայքի աշխատակարգ

Կրթահամալիրի կայքի` mskh.am-ը սպասարկում և լրացնում են կրթահամալիրի բոլոր ուսուցիչները, սովորողները, նրանց ծնողները` իրենց որոշած նյութերը հրապարակելով mskh.am-ի ենթակայքերում: Կայքում և ենթակայքերում վրիպումների համար, այդ թվում` լեզվական, լեզվական պատասխանատու են խմբագրի իրավասություն ունեցող բոլոր ուսուցիչները: Ենթակայքերի պատասխանատուներին հաստատում է կրթահամալիրի տնօրենը:

  • Դպիր – Սուսան Մարկոսյան
  • TV  - Գրիգոր Խաչատրյան
  • Գրադարան – Զարուհի Առաքելյան
  • Պարտեզ – Աիդա Պետրոսյան
  • info-mskh – Հասմիկ Թոփչյան
  • Մեր մասին – Լիլիթ Ազիզխանյան
  • Դպրոց-պարտեզ – Տաթև Բլեյան
  • Նոր դպրոց – Նաիրա Նիկողոսյան
  • Գեղարվեստի կրտսեր դպրոց – Լուսինե Բուշ
  • Գեղարվեստի ավագ դպրոց – Լուսինե Մանուկյան
  • Հիմնական դպրոց – Սրբուհի Աղաբաբյան
  • Միջին դպրոց – Հերմինե Անտոնյան
  • Ավագ դպրոց-վարժարան – Հասմիկ Ղազարյան
  • Արհեստների դպրոց – Սոֆյա Այվազյան

mskh.am-ի առաջին էջիպատասխանատուն mskh.am-ի օրվա կարգադրիչ-թողարկողն է: Կարգադրիչ-թողարկողների ցուցակը և ամսվա հերթապահության գրաֆիկը մանկավարժության կենտրոնի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:

Հունիսի  կարգադրիչ-թողարկողներ.

  • Առաքելյան Լիանա
  • Գևորգյան Մանե
  • Խաչատրյան Տիգրան
  • Ղարիբյան Սիրանուշ
  • Սահակյան Արփինե
  • Պարսամյան Էլեն
  • Հարությունյան Գայանե
  • Ղահրիյան Հրայր

Կարգադրիչ-թողարկողը.

  • հերթապահությունն ընդունում է կայքում` նշելով իր էլեկտրոնային հասցեն, պարտադիր լուսաբանման ենթակա օրվա իրադարձությունները, աշխատանքի ուղղությունները, քննարկման թեմանները.
  • հետևում է ենթակայքերի հրապարակումներին, ընտրում առաջին էջ բերվող նյութերը, անհրաժեշտության դեպքում խմբագրում, լրացնում և թողարկում.
  • հետևում է, որ կայքն անդրադառնա կրթահամալիրյան բոլոր իրադարձություններին, աշխատանքի բոլոր ուղղություններին.
  • կազմակերպում է օրվա քննարկումը.
  • արձագանքում է վրիպումներին.
  • հերթապահությունը հանձնում է կայքում` հաշվետվությամբ: