• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

5կմ ճամփորդություն

Նոր դպրոց

Ռոբերտ Կարապետյան, 6-րդ դասարան

 

Երեկ մենք` 5-6-րդ դասարանցիներս, ուղևորվեցինք Գառնի` Հավուց Թառ: Պետք է քայլեինք 5կմ: Քայլեցինք: Ճանապարհը մեկ ժամ և երեսուն րոպե տևեց: Honda-ի մեջ զվարճալի էր անցնում ժամանակը: Խաղում էինք տարբեր խաղեր: Երբ Երևանից դուրս եկանք, պատուհանից երևում էր, թե ինչքան գեղեցիկ են գյուղերը` լեռները, սարերը, ծառերը, ժայռերը և այլ բաները: Բոլորն էին հիանում այդ տեսարաններով և նկարում էին իրենց ֆոտոխցիկներով կամ հեռախոսներով: Հասանք տեղ: Նախքան արահետով շարժվելը, գյուղի մարդիկ մեզ զգուշացրին, որ չշեղվենք արահետից, որովհետև այնտեղ շատ թունավոր օձեր և միջատներ կան: Եվ այսպես, մենք սկսեցինք մեր արշավը: Սկզբում ճանապարհը մի քիչ քարքարոտ էր, բայց մենք հաղթահարեցինք այդ դժվարությունը և դուրս եկանք մի արահետ: Դա մի նեղ արահետ էր, որտեղով առաջ մարդիկ քայլել և հասել էին Հավուս Թառ և աղոթել: Ճանապարհին կանգ առանք մի ծորակի մոտ. ջուրը թափվում էր գուռի մեջ: Ջուր խմեցինք և շարունակեցինք մեր ճանապարհը: Շատ մողեսներ կային, բայց ես նկատեցի ընդամենը 4-ին, որոնք կանաչ էին` սև պուտիկներով: 100 մ էլ չէինք անցել, ընկեր Հայարփին նկատեց մի ծաղիկ, որը նրան ծանոթ էր, բայց մեզ ծանոթ չէր: Ավանդություն կա այդ ծաղկի մասին: Ընկեր Հայարփին պատմեց, որ 7 եղբայր են եղել: Պատերազմում նրանք զոհվել են, քույրն երկար սպասել է և ծաղիկ դարձել: Դրա համար այն կոչվում է 7 եղբայների ծաղիկ: Հասանք Հավուց Թառ: Ընկեր Գայանեն ասաց, որ խորանի վրա բարձրանալ կարելի է միայն տղաներին: Մենք թեքվեցինք դեպի խորանը և սկսեցինք երգել: Հենց երգեցինք այս տողերը` <<Առավոտ լուսո, արեգակն արդար, արի դուրս ծագյա>>, հրաշք տեղի ունեցավ: Այդ պահին արև դուրս եկավ: Վերադարձին ջուր խմեցինք, որտեղից ջուր էինք խմել, մի ծածկոց փռեցինք, ինչ ունեինք-չունինք դրեցինք և <<քեֆ>> արեցինք: Եվ այսպես ուրախ անցավ մեր արշավը: