• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մենք

 

Տարին ավարտվեց: Ես փոխադրվում եմ չորրորդ դասարան:Երրորդ դասարանում ինձ դուր եկավ էլեկտրոնային փոստով աշխատելը, համակարգչով նոր բաներ սովորելը: Մեր դպրոցն ինձ դուր է գալիս, որովհետև  ամեն ինչ շատ կարգավորված է, կրթված, հետաքրքիր: Իմ դպրոցում  նաև ամենակարևորն իմ ընկերուհիներն են:Առանց  նրանց ես չեմ կարող:  Անանյան Մարիա

Ես արդեն փոխադրվում եմ չորրորդ դասարան:Մենք համարյա ամեն ինչ ունեցանք այս տարի ,իսկ  մյուս տարի կունենանք պրոյեկտոր: Ինձ ամենաշատը դուր էր եկել առաջին դասարանը, քանի որ մենք այնտեղ տառեր էինք գրում ,նկարում, համ էլ փոքր էինք:Հիմա արդեն մեծացել ենք: Կոշկարյան Հակոբ

 

Ես երրորդ դասարանում լավ օրեր եմ անցկացրել:Հիշում եմ  Զատիկը:Մենք ձվիկներ էինք ներկում, ընկեր Անահիտը պատմում էր Զատկի մասին, իսկ ընկեր Սոֆյան երգեր էր սովորեցնում ու երգում էր մեզ հետ: Այս տարի մենք դասարանում ունեցանք համակարգիչ :Շատ հարցերի  պատասխաններ ուղարկում էինք  էլեկտրոնային փոստով: Դա ինձ դուր էր գալիս:Ինձ դպրոցում դուր է գալիս նաև  ճամբարը: Ես ամեն տարի մասնակցում եմ ճամբարին:Պատրաստվում եմ այս տարի էլ մասնակցել : Արսենյան Միլենա

 

Երրորդ դասարանում շատ բաներ հասկացա :Իմ դպրոցում ինձ դուր է գալիս ամեն ինչ: Մկրտչյան Միլենա