• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գետը քաղաքում

ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացվող «Հանրակրթական էկոտուր» ամենամյա բնապահպանական ուսումնական նախագծերի ստուգատեսին մասնակցելու համար Երևանի «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրում է Թբիլիսիի դպրոցների սովորողների, ուսուցիչների 25 հոգիանոց էկոակումբը։ Ապրիլի 25-29-ը վրաստանցի և հայաստանցի պատանիները միասին կիրականացնեն  «Գետը քաղաքում» միջազգային նախագծով քայլարշավ-էկոակցիաներ Հրազդանի երևանյան հունով, միջավայրի բարեկարգման աշխատանքներ «Կրթական պարտեզ» նախագծով, կրթահամալիրում միասնական ուսումնական բնապահպանական, մշակութային, մարզական պարապմունքներ։

Էկոտուրի ծրագրով Զանգվի երևանյան ավազանում կատարվող աշխատանքներում կներառվեն նաև Զանգվի ավազանում գտնվող դպրոցներ, գիտական-կրթական-մշակութային-արտադրական հաստատություններ։

Մայիսին-հունիսին կրթահամալիրի էկոակումբը կլինի Թբիլիսիում և նման աշխատանքներ կկատարվեն Քուռ գետի ավազանում։

Նախագծի աշխատանքները բաց են մասնակցության համար. ընթացքին, լուսաբանմանը կարող եք հետևել mskh.am-ում, նախագծի «Սիրուն Զանգի» բլոգում, կրթահամալիրի սովորողների, ուսուցիչների ուսումնական բլոգներում։

Հարգանքով՝ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյան