• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Կենգուրու» մաթեմատիկական մրցույթի մասին տեղեկույթ

«Կենգուրու» միջազգային ամենամյա մաթեմատիկական մրցույթի հարգելի մասնակիցներ, տեղեկացնում ենք, որ այս տարի մրցույթը կանցկացվի մարտի 16-ինՙ հինգշաբթի օրը: Մեր կրթահամալիրում մրցույթը կմեկնարկի ժամը 13:00-ինՙ Միջին դպրոցի երրորդ հարկում: Տեղեկացնում ենք, որ մրցույթին կարող են մասնակցել բոլոր այն սովորողները, ովքեր սահմանված կարգով արդեն կատարել են մրցույթի մասնակցության վճարումը և վճարման կտրոնները ներկայացրել են իրենց դպրոցների պատասխանատուներին: Բոլոր այն սովորողները,ովքեր ինչ-ինչ պատճառներով  կտրոնները դեռևս չեն հանձնելՙ մրցույթին պետք է ներկայանան կտրոններով: Մրցույթի պատշաճ կազմակերպման նպատակովՙ խնդրում ենք մասնակիցներին ներկայանալ մեկնարկից առնվազն 15 րոպե շուտ: