• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պլանշետը տետրի փոխարե՞ն

HTC-ի եվրոպական բաժանմունքի ղեկավար Ֆլորիան Զեյխեն (Florian Seiche) արտահայտել է իր նկատառումները պլանշետի ապագայի մասին։ Ըստ նրա` շուտով պլանշետներն այնքան հանրահայտ կլինեն, մարդու կյանքի բոլոր ոլորտներում այնքան կիրառելի, որ կարող են անգամ դպրոցական տետրերին փոխարինել։

Բացի դրանից` Reuters Global Technology կոնֆերանսում ելույթի ժամանակ նա նշել է HTC Flyer պլանշետի վաճառքի բարձր մակարդակի մասին։ Այդ նորությունը, ճիշտ է, առայժմ ոչ բոլոր երկրներում կա, և որոշ տեղերում կարելի է ձեռք բերել միայն նախնական պատվերով։

Մոտ ժամանակներս արդեն կթողարկվի նոր՝ օպերացիոն Android 3.0 համակարգով կառավարվող 10 դյույմանոց սարք՝ HTCPuccini։

Ռուսերենից թարգմանեց Արմինե Ազրոյանը