• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ռեկորդակիր լեռնագնացը

2011թ.մայիսի11-ին նեպալցի լեռնագնաց Ապպա Տենցինգը 21-րդ անգամ բարձրացավ աշխարհի ամենա բարձր գագաթը` Ջոմոլունգմա (Էվերեստ), որը համարվում է բացարձակ ռեկորդ:

Ապպա Տենցինգը ծնվել է 1960թ. և ինչպես իր մյուս շերպացի հայրենակիցները, նա ևս ուղեկցել է արտասահմանցի ալպինիստներին: Առաջին անգամ նա բարձրացել է Էվերեստի գագաթը 1990 թ. չորրորդ փորձից հետո:

«Սուպեր Շերպա» մականունը ստացած ռեկորդակիր նեպալցին գլխավորում էր «EcoEverestExpiedition-2011» արշավախումբը, որը նպատակ ուներ Էվերեստից հավաքել 4 տոննա աղբ, որոնք թողել են մոտավորապես 3 հազար լեռնագնացներ տասնյակ տարիների ընթացքում: Դրանք հիմնականում թթվածնի, բենզինի տարաներ և վնասված վրաններ են: