• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ֆրանսիացի աստղագետները պնդում են, որ մի այլ մոլորակի վրա էլ կյանք կա

Ֆրանսիացի աստղագետները հայտնագործել են մի մոլորակ, որում կյանքի համար  անհրաժեշտ ամեն ինչ կա: Սակայն այդ մոլորակի պայմանները տարբերվում են երկրայինից:

Մթնոլորտը խիտ է, իսկ լույսը՝ աղոտ: Ծրագրային մոդելավորումը ցույց է տվել, որ այնտեղ կարող է լինել կենդանի օրգանիզմների զարգացման համար անհրաժեշտ ջուր:

Առայժմ անհնար է հաստատել կամ ժխտել. այդ մոլորակը Երկրից հեռու է 20 լուսային տարի, և ոչ մի ժամանակակից հեռադիտակ չի տեսնում կամ չի դիտում այն։ Այս լուրը հաղորդել է «Россия 24» հեռուստաալիքը:

Ռուսերենից թարգմանեց Փափազյան Հայարփին, քոլեջ, 2-րդ կուրս