• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Փորձառություն Եգիպտագիտության կենտրոնում

Հրայր Ղահրիյան
10-4 դասարան

Երկուշաբթի օրը արևելագետ-քաղաքագետների խորացված ուսուցմամբ 11-րդ դասարանի սովորողներն այցելել էին Հայաստանում եգիպտագիտության կենտրոն: Կենտրոնի ղեկավար Քրիստիան Թութունջյանը երեխաներին պատմեց եգիպագիտության կենտրոնի, նրա ստեղծման, հայտնագործությունների, ապագա ծրագրերի մասին: Այնուհետև նա ցուցադրեց, թե ինչ եղանակով են պատրաստում սարկոֆագները: Մոտ մեկ ժամ տևած զրույցից հետո սովորողներն այցելեցին նաև Երևանի պետական համալսարանի պատմության թանգարան, որտեղ նրանց ներկայացվեց համալսարանի պատմությունը: