• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Համակարգիչ բոլորի համար» միջոցառումը դուրս է եկել պետական ծրագրերից

«Համակարգիչ բոլորի համար» միջոցառումը դուրս է եկել ՏՏ ոլորտի խթանման 2011 թ. ծրագրից: Էկոնոմիկայի նախարարության առաջարկով այդ ծրագրի փոխարեն նախատեսվել է մեկ այլ` «Ինթել եւ Սիսկո ընկերությունների հետ համատեղ ծրագրերի իրականացում» միջոցառումը: Հիշեցնենք, որ «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրն իրականացվում է HP ընկերության հետ համատեղ:

Ինթել ընկերության հետ ստորագրված հուշագրով նախատեսվում է իրականացնել այնպիսի համատեղ ծրագրեր, ինչպիսիք են «Համակարգիչ ուսուցիչների համար», ուսուցիչների վերապատրաստում, «Classmate PC», կրթական այլ ծրագրեր:

Սիսկո ընկերության հետ ստորագրված հուշագրի շրջանակում Հայաստանը կհամագործակցի ընկերության հետ «Հաջորդ սերնդի ցանցի զարգացում», «Մարդկային ռեսուրսների զարգացում», «Cisco ձեռնարկատիրության ինստիտուտ», «Cisco Լուծման կենտրոն» նախագծերի իրականացման ուղղությամբ:

Նշված ծրագրերի իրականացման նախապայմաններից մեկը ՀՀ կառավարության կողմից համաֆինանսավորման ապահովումն է: Այդ նպատակով 2011 թ. նախատեսվում է ծախսել 10 մլն դրամ (մոտ 27 հազ. դոլար):

Աղբյուրը`  NEWS.am