• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայ-վրացական ուսումնական նախագծերի բաց ստուգատես

Նախագիծ
Հայաստանում Վրաստանի դեսպանատան աջակցությամբ «Կովկասյան գործընկերություն» կազմակերպությունը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հայտարարում են հայ-վրացական ուսումնական նախագծերի բաց ստուգատես։ 
 
Նպատակը՝ հայ, վրացի պատանիների մեջ հայ-վրացական դարավոր բարեկամության պահպանում
 
Թեմաներ
  • Հայ-վրացական անհատական-ընտանեկան-դպրոցական կամուրջներ
  • Վրաստանն այսօր
  • Վրաստանը ընտանեկան օրացույցում
  • Թբիլիսյան/երևանյան օր
 
Ակնկալվող նյութերը՝
  • պատում, ֆոտոշարք, ռեպորտաժ, հարցազրույց, իրենց կյանքից, ընտանիքում պատմվող պատմություններ
  • «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրի նոր նախագիծ-նախաձեռնություն, նախագծի մշակման և կազմակերպման վերաբերյալ հոդված
  • «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրի համատեղ բլոգ, անհատական բլոգ, էջ
 
2017թ. մարտի 7-ապրիլի 12-ը ներկայացվող նյութը կամ դրա հղումը հեղինակի անհատական ուսումնական բլոգից ուղարկել [email protected] հասցեին։ Ներկայացված աշխատանքները հրապարակվում են վրացախոսների ակումբի բլոգում՝ հայերեն և վրացեն. արդյունքներն ամփոփվում են կրթահամալիրում «Վրացերենի օրեր. «Հանրակրթական կամուրջներ» նախագծերի ստուգատեսի օրերին՝ ապրիլի 10-15-ին, մեդիաժողովածուով։