• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ֆիզիկայի հանրապետական օլիմպիադայի դպրոցական փուլը կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ N 17
07․02.2017թ.

Ֆիզիկայի հանրապետական օլիմպիադայի կրթահամալիրում դպրոցական փուլը պատշաճ կազմակերպելու նպատակով.

  1. ֆիզիկայի հանրապետական օլիմպիադայի դպրոցական փուլի կազմակերպման պատասխանատու ճանաչել Էմանուել Ագջոյանին.
  2. դպրոցական փուլը անցկացման պատասխանատու ճանաչել Ռինա Շագինյանին և Աննա Մարությանին.
  3. դպրոցական փուլը կազմակերպել 2017թ. փետրվարի 8-ին, ժամը՝ 13:00 կրթահամալիրի Ավագ դպրոցի ընթերցարանում.
  4. մասնակից սովորողներին (ցուցակը կցվում է) դպրոցների գրասենյակների միջոցով անհատապես տեղեկացնել օրվա, ժամի և տեղի մասին.  սովորողները գալիս են իրենց անհատական գործիքներով և ունենում են գրիչ.
  5. Էմանուել Ագջոյանին` օլիմպիադայի ավարտից հետո, մինչև ժամը 17:00, լրացված պատասխանների թերթիկները՝ մեկ ընդհանուր փակ փաթեթով, հանձնել Ֆիզմաթ դպրոց (փաթեթի վրա գրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր).
  6. Մարթա Ասատրյանին՝ ապահովել հիգիենիկ, ջեռուցվող, օդափոխվող միջավայր, խմելու ջուր, առաջին օգնության բուժծառայություն.
  7. օլիմպիդայի լուսաբանումը կազմակերպել կրթահամալիրի կայքում սովորողների միջոցով:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան
 
Մասնակիցների ցուցակ
9-րդ դաս

  1. Մանուկյան Ալեքսան
  2. Գալստյան Էդիտա
  3. Ոսկանյան Ատոմ
  4. Մկրտչյան Միլենա
  5. Հովհաննիսյան Գրիգոր

10-րդ դաս.

  1. Նավասարդյան Վիկտորիա
  2. Ստեփանյան Դավիթ
  3. Նիկոլյան Գարեգին
  4. Ասատրյան Սիրանուշ