• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կենսաբանության հանրապետական օլիմպիադայի դպրոցական փուլը կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ N 17

03.02.2017թ.

Կենսաբանության հանրապետական օլիմպիադայի կրթահամալիրում դպրոցական փուլը պատշաճ կազմակերպելու նպատակով.

  1. կենսաբանության հանրապետական օլիմպիադայի դպրոցական փուլի կազմակերպման պատասխանատու ճանաչել Էմանուել Ագջոյանին.
  2. դպրոցական փուլի անցկացման պատասխանատու ճանաչել Հասմիկ Նալբանդյանին․
  3. դպրոցական փուլը կազմակերպել 2017թ. փետրվարի 6-ին, ժամը՝ 13:00 կրթահամալիրի Ավագ դպրոցի ընթերցարանում.
  4. մասնակից սովորողներին (ցուցակը կցվում է) դպրոցների գրասենյակների միջոցով անհատապես տեղեկացնել օրվա, ժամի և տեղի մասին.  սովորողները գալիս են իրենց անհատական գործիքներով և ունենում են գրիչ.
  5. Էմանուել Ագջոյանին` օլիմպիադայի ավարտից հետո, մինչև ժամը 17:00, լրացված պատասխանների թերթիկները՝ մեկ ընդհանուր փակ փաթեթով, հանձնել Ֆիզմաթ դպրոց (փաթեթի վրա գրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր).
  6. Մարթա Ասատրյանին՝ ապահովել հիգիենիկ, ջեռուցվող, օդափոխվող միջավայր, խմելու ջուր, առաջին օգնության բուժծառայություն.
  7. օլիմպիդայի լուսաբանումը կազմակերպել կրթահամալիրի կայքում սովորողների միջոցով:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Մասնակիցների ցուցակ
10-րդ դասարան

  1. Երանոսյան Մերի
  2. Իսկանյան Հուրի
  3. Ջանոյան Անի
  4. Կարապետյան Գայանե