• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վարպետության դասը Հարավային դպրոցում վարում էր լրագրող Սառա Կոջոյանը

Հուվարի 27-ին Հանրակրթական Դիջիթեքի շրջանակներում Հարավային դպրոցում վարպետության դաս անցկացրեց առաջին դասարանի սովորող Ավետ Մանվելյանի մայրիկ Սառա Կոջոյանը, ով խոսեց համացանցից օգտվելու, այնտեղից տեղեկատվություն ստանալու և ստացած տեղեկատվությունը ստուգելու, դրա հավաստիության մեջ համեզվելու անհրաժեշտության մասին: Վարպետության դասին ներկա էին Հարավային դպրոցի լրագրողները, ովքեր ներկայացրին այն լրատվական կայքերը, որոնցից որևէ տեղեկություն ճշտելու համար նրանք օգտվում են, խոսվեց նաև տեղեկատվությունն օգտագործելու էթիկայի մասին: Վարպետության դասին ներկա էին նաև Արևմտյան դպրոցի սովորողները` իրենց ուսուցչուհի Արմինե Աբրահամյանի հետ: 

Նյութը՝ Գոհար Բալջյանի: