• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իմ այսօրվա տպավորությունները

Բարև ձեզ, ես Քնարիկն եմ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի ռոբոտաշինության խմբակից:

Այսօր մենք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում շատ հագեցած օր ունեցանք: Առավոտյան մասնակցեցինք պարի դասընթացին և սովորեցինք Կարնո քոչարի և Շորոր պարերը: Սակայն ամենահետաքրքիրը դեռ առջևում էր: Մենք ներկա էինք համակարգչային դիզայնի վարպետության  դասին, ստացանք շատ հետաքրքիր և կիրառելի ինֆորմացիա: Այնուհետև TSD-ի գիտահետազոտական խմբի աշխատողները իրականացրեցին վարպետության դասեր: Այդ դասերի ընթացքում մեզ ներկայացվեցին բազմազան հետաքրքիր լաբորատոր փորձեր՝ ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաներից: Կրթահամալիրի աստղացուցարանում դիտեցինք նաև կայծակների վերաբերյալ հետաքրքրաշարժ ինտերակտիվ ֆիլմ:

Հանգստանալուց ու համեղ կերակուրներ ճաշակելուց հետո մենք գնացինք հրաձգարան ու մարմնամարզության սրահ, անցկացրինք լավ ժամանակ:

Իսկ օրվա վերջում այցելեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Սուրբ Հռիփսիմեի տաճարները:

Երկու օր է՝ ես ապրում եմ բոլորովին այլ աշխարհում և շնորհակալ եմ բոլորին՝ այս հիանալի հնարավորությունն ինձ ընձեռելու համար:

Քնարիկ Վարդանյան

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի

ավագ դպրոց