• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բարև, ես Լիդա Բադալյանն եմ՝ քաղաք Գավառից

 Սովորում եմ Գավառի թիվ 2 միջն. դպրոցի 7-րդ դասարանում: Մասնակցում եմ ռոբոտաշինության խմբակին և ծրագրավորում եմ տարբեր խաղեր:

Այն երեխաները, ովքեր հաճախում են ռոբոտաշինության խմբակ, բազմիցս հանդիպում են զանազան անակնկալների, որոնք և շարունակական են: Այսօր մենք մասնակցեցինք ՄՍԿՀ-ի կողմից կազմակերպված բնագիտատեխնիկական և սպորտային ստուգատեսին:

Ամեն ինչ հիանալի էր, ջերմ մթնոլորտ, ուրախ միջոցառւմներ և այլն:

Կարծում եմ, որ կազմակերպիչները ամեն ինչ արել էին, որպեսզի ապահովեին մեր

բարձր տրամադրությունը: Նախ սկզբում դիտեցինք տարբեր քիմիական և ֆիզիկական

փորձեր, որոնք հարստացրեցին մեր գիտելիքները: Աստղացուցարանում դիտեցինք ֆիլմ աստղերի և մոլորակների մասին: Այնուհետև գնացինք հրաձգարան և սովորեցինք ճիշտ կրակել: Մասնակցեցինք տարբեր թեմաներով սեմինարների, ապա գնացինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, սբ. Հռիփսիմե եկեղեցիներ: Այս ընթացքում ծանոթացանք Վանաձորի ևՄՍԿՀ-ի երեխաների հետ:

Շնորհակալություն կազմակերպիչներին՝ մեզ հաջելի պահեր նվիրելու համար և հուսով ենք, որ մյուս տարի էլ կմասնակցենք այս մրցույթին: