«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Այսօր «Մեծ ու փոքր գիտակներ» նախագծի եզրափակիչ խաղն էր Միջին դպրոցում:Դեռ նախորդ շաբաթ կայացած փուլում «Խիզախ արծիվներ» թիմը հաղթանակ տարավ դպրոցական փուլում և անցավ եզրափակիչ: Եզրափակիչ փուլում հարցերը ավելի դժվար էին և տրամաբանական:Հարցերի մեծ մասը մաթեմատիկական էին և հայրենագիտական:
Հարավային դպրոցի «Խիզախ արծիվներ» թիմը դժվարին մրցակցության պայմաններում հաղթանակ տարավ:
Նյութը՝ Մենուա Հարությունյանի: