«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Այսօր Հարավային դպրոցի առաջին դասարանցիների մի մեծ խումբ մասնակցեց լողի ստուգատեսին: Տաք, հարմարավետ լողավազանում ուրախ տրամադրություն էր տիրում:
Տաթև Համբարյանը՝ մեր գեղեցկուհի ու մեղմ մարզիչը, օգնում էր լողորդներին, որ պատվով հանձնեն ստուգարքը: Դրսում՝ ցուրտ ու ձմեռ, ներսում՝ տաք ու չլմփոց:
Նյութը՝ Կարինե Բաբուջյանի:
Լուսանկարները՝ Գայանե Սարգսյանի: