• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խաղարկային դատական նիստը անգլերեն

Իրինա Ապոյանը իր 11-րդ դասարանի սովորողների հետ խաղարկային դատարանի նիստ էր կազմակերպել, որի աշխատանքային լեզուն անգլերենն էր: Վանիկ Գաբրիելյանն էլ հոգ էր տարել, որպեսզի նիստը առավելագույնս նման լինի իսկական դատական նիստերին՝ դատավորով, դատախազով, հայցվորով, մեղադրյալով, դատապաշտպանով, վկաներով, արձանագրող քարտուղարով և իհարկե՝ լեփ լեցուն դահլիճով: Ավագ դպրոցի բոլոր սովորողներին, դասավանդողներին հետաքրքրել էր այդ արտասովոր նիստը: 

Ամեն ինչ հրաշալի էր՝ սովորողների ճիշտ արտասանությունը, ճիշտ ընտրված բառապաշարը, հայցվորի "կապտուկով" դեմքը ու վրդովված ձայնի տոնը, որով պաշտպանում էր ինքն իրեն, Արտակ Նշանյան դատախազի վերևից եկող մեղադրական ձայնը, Տիգրան Աբրահամյան դատավորի հանգիստ, հավասարակշռված ու անկաշառ դատավորական ոգին, Թամար Աճեմյան վկայի ցուցմունքը, դատական նիստերի դահլիճի հանդիսավոր լռությունը, Վանիկ Գաբրիելյանի դիրիժորի նման լուռ ղեկավարումը, անգլերեն դասավանդող Իրինա Ապոյանի վաստակած ու իրեն ոչ մի պահ չլքող ժպիտը: Շնորհավորում եմ Իրինա Ապոյանին և բոլորիս: Մեծ ձեռքբերում է այսպիսի սովորողներ կրթելը: