• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հինգ րոպե բաց տաղավարում

Ձմեռային ճամբարն ամենաինքնակազմակերպվողն ու ստեղծագործը դուրս եկավ.մեր ամենավեց տարեկանների ինքնաբուխ մտքերի և նախաձեռնությունների մեկնարկը տրվեց: Ծով մտքեր, որ անսպառ ուժի, հմտությունների ու կարողությունների հնարավորություն ստեղծեցին:

Ահա մի ստեղծագործ օրվա փոքրիկ պատմություն, որ մանկավարժական ուժի ինքնաբուխ, ինքնակազմակերպ, մի ողջ կենդանի ապրումի հասունություն էր. այսօր մեզ հյուրընկալել էր ընկեր Հասմիկը իր երեք հրաշք սովորողների հետ, ովքեր մեր խելոքներին պատմեցին երեք հեքիաթ՝ եղևնիների մասին, իսկ թե հետո մեր թատրոն մոլորակում ինչ տեղի ունեցավ, կիմանաք, երբ դիտեք տեսաֆիլմը: Հենց էդպես էլ որոշեցինք անվանել՝ հինգ րոպե բաց տաղավարում, վայելեք մեր բաց, ստեղծագործ, կյանքի մանկավարժության պտուղները: