«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Նա փորձեց աներևակայելի ու անհավանական մի բան անել. ստեղծել ուսմունք մեկ միասնական, գիտակցված հավատի մասին (գոնե ես այդպես եմ հասկացել), որն ընդհանուր կլիներ աշխարհի բոլոր կրոնների, բոլոր ազգությունների, բոլոր կուսակցությունների մարդկանց համար՝ առաջարկելով ճանաչողության «չորրորդ ուղին», որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ մշտական ինքնադիտման և ինքնամտապահման գիտակցված աշխատանք: Սա մարդուն կտար ազատություն, որն էլ իր հերթին կապահովեր ներուժի և հնարավորությունների բացահայտման իսկական թռիչք: Գյուրջիևն այն կարծիքին էր, որ «Մենք մեզ օգտագործում ենք որպես սայլ, այն դեպքում, երբ կարող էինք թռչել»: