• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աթենքից մեզ գրում են

Այս օրերին ողջ աշխարհը տոնում է Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Եվ այդ յուրաքանչյուր ազգ անում է յուրովի: Հունաստանը (և բնականաբար հույն ժողովուրդը), լինելով ուղղափառ աշխարհի կարևորագույն կենտրոններից մեկը, Սուրբ Ծնունդը նշում է այս ժամանակահատվածում:

Հունաստանում Նոր Տարին կամ ինչպես հույներն են ասում «Պրոտոխրոնի»-ան նշում են դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 14-ը. առավել ընդգծված պատրաստվում են  Սուրբ Ծնունդին,  քան Նոր Տարուն: Ասում են՝ առաջներում հույները միմյանց տուն գնալիս ճանապարհից մեծ քար էին  վերցնում և գցում տան դռան առաջ՝ արտասանելով հետևյալ բառերը.«Թող տանտիրոջ հարստությունը լինի այս քարի պես ծանր...»: Եթե ճանապարհին ծանր քար չի լինում, հյուրերը շատ փոքր քար են վերցնում և դռան մոտ վայր գցելիս արտասանում.«Թող տանտիրոջ դժվարությունները այս քարի նման փոքր լինեն»: Այս բոլորը ասում են, գրված է, կարելի է կարդալ...Բայց ես հիմա Աթենքում եմ և բոլորովին այլ տպավորություն եմ ստացել: Հունաստանում Նոր Տարին չեն նշում այնպես, ինչպես Հայստանում, քանի որ հայերը Նոր տարին մի տեսակ պարտադիր ու պարտավորված են նշում՝  ի տարբերություն հույների։ Հունաստանում, իսկ ավելի կոնկրետ՝ Աթենքում, ամանորյա տրամադրություն (համարյա) չկա, որովհետև չկա նաև ձյուն կամ ցուրտ, որը ամանորյա տրամադրություն է ստեղծում, բայց մարդիկ փորձում են ստեղծել այդ տոնական տրամադրությունը՝ զարդարելով փողոցները, տները և եղևնիները։

Ընդունված է հավաքվել ընտանիքներով ու ողջ գիշեր անցկացնել թղթախաղի սեղանի շուրջ (պոկեր):

Լիլիթ Մկրտչյան, ավագ դպրոց 9-4 դասարան

Առաջին նկարում՝ Լիլիթը ձյունառատ Ծաղկաձորում: