• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օվկիանոսի այն կողմից...

Հեռավոր ողջույններ Ամերիկայի Միացյալ Նահանգների Այովա նահանգի Դե-Մոյն քաղաքից: Սեբաստացիներ ջան, շնորհավորում եմ ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը, և բոլորիդ ցանկանում եմ սեբաստացիական հաջողությունների տարի: Այս տարվա իմ Ամանորը միանշանակ տարբերվեց իմ ունեցած մյուս ամանորներից: Չկար ճոխ սեղան, հեռավոր բարեկամներ` որպես հյուրեր, հայկական ամանորյա տրամադրություն, հայկական երգ ու պար, փոխարենը` նոր քաղաք, նոր բացահայտվող վայրեր, իմ հյուրընկալող ընտանիքը իրենց ընկերների և հարազատների հետ և իմ երկու շնիկները: Դեկտեմբերի 31-ն էր, մի քիչ անսովոր էր մամային չօգնելը, իմ սիրած աղցանը չսարքելը, անհամբեր սեղանը չդնելը և այլն, բայց շատ հետաքրքիր ու հավես էր Միսսուրի նահանգի Կոլումբիա քաղաքում զբոսնելը, Միսսուրիի համալսարան այցելելը, իրենց տեսարժան վայրերով հիանալը: Մի խոսքով` ամերիկացիների համար Նոր Տարվա օրը նշելը ասոցացվում է որևէ հետաքրքիր, ընտանեկան, արկածային բանով զբաղվելու հետ, որը կբերի նոր և ուրախ մեկնարկ հաջորդ տարվա համար: Իսկ երեկոյան՝ տարբեր խաղեր, հաղորդաշարեր, համերգներ, նվերների փոխանակում, ընտանեկան ուրախ ժամանց: Ոչ բոլոր ամերիկացիներն են սպասում գիշերվա 12-ին Նոր Տարին դիմավորելու համար: Իրենք ավելի շատ կարևորում են տարվա վերջին օրը հիշարժան դարձնելը: Շատ հավես էր էս տոնին ամերիկյան աչքերով նայելը ու տեսնելը, թե ինչպես են այլ մշակույթի մարդիկ վերաբերվում մեզ համար էդքան կարևոր տոնին` Նոր Տարվան: Շատ-շատ կարոտել եմ մեր կրթահամալիրի ջերմ մթնոլորտը: Ջերմ բարևներ բոլորիդ:

Միշտ ձեր, միշտ սեբաստացի Նելլի