• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տարեվերջյան ճամբար

Ասում են` ոնց տարին սկսես, այնպես էլ կավարտվի, համարյա թե նույնը կատարվեց այս տարին: 2016-2017 ուստարվա սկիզբը շատ խոստումնալից էր, քանի որ մինչ իմ կոլեգաները օգոստոսյան տապին դիմակայելով նախապատրաստվում էին նոր ուսումնական տարվան, մենք` ուսուցիչների լավ կազմով մասնակցում էինք Ժայռ ճամբարի հերթական բանակմանը:
Այժմ, երբ արդեն ավարտվում է 2016 թվականը, և շատերը անցնող տարվա հրաժեշտին են նախապատրաստվում, ես, 12-րդ դասարանի սովորող Արմինե Գասպարյանը և մեզ միացած Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի սովորող Մարիաննա Դավիդովան նախաձեռնեցինք հերթական ճամբարը: Չնայած եղանակային խոչընդոտներին ու մեկշաբաթյա հետաձգմանը ճամբարն արդեն մեկնարկել է, և աշխատանքներն ընթանում են նախանշված ծրագրով:
Բոլոր ճամբարականների անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կրթահամալիրի տնօրենին` ծրագրով ոգևորվելու և աջակցելու համար:
Եվ, իհարկե, մեծագույն շնորհակալություն Գևորգ Հազարումյանին իր ակտիվ մասնացությամբ ճամբարի առօրյան հագեցած ու մարզական դարձնելու համար:
Ճամբարի ընթացքին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք հետևել Անի Աճեմյանի` ավագ դպրոցի ենթակայքում հրապարակած ֆոտոշարքերին: